Լավ տղերքով, ախպերներով հավաքվել են ու որոշել են. Փաշինյան

Սովորաբար կառավարությունում եւ ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը, եւ երբ ներդրում են ասել, ասել են՝ հիմա ո՞նց պիտի ներդրում բերենք: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք բոլորս ախպերներ ենք, ունենք ուրիշ լավ ախպերներ եւ կան ախպոր ախպերներ: Հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի: Ոնց ենք բերելու ներդրում. Պետք է ամեն մեկս ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան ըլնի: Ինչի Հայաստանում պատահական մարդ ներդրում է արե՞լ: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք: Մենք դաշտ ենք ստեղծում, որ թե թե ախպերները լինեն տնտեսության ակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները»,-ասաց Փաշինյանը: