Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ. վարչապետի խորհրդականի արձագանքը՝ Վլադիմիր Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հարցադրումները և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած աղմկահարույց հայտարարությունը՝ «մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք», հարուցել է Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և համակիրների վրդովմունքը: Երեկ Սրբուհի Ղազարյանի հարցադրումներին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: «Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ »,- հավելել էր Փաշինյանի խոսնակը: Թեմայի առնչությամբ Factor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հետ: -Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ նման գրառում կատարեցիք և արդյոք նկատողություն ստացել եք կառավարության ղեկավարից: – Ոչ մի պատճառ չկա, ես դիրքորոշում չեմ արտահայտել, հարցեր եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, երեք հարց, ևս մի քանիսն ունեմ: Երբ նորանկախ Հայաստանի երկրի ղեկավարը կպատասխանի իմ սերնդակիցներին, գուցե դիրքորոշում հայտնեմ, իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, կրկին ասում եմ՝ գուցե ես դիրքորոշում հայտնեմ, հետո՞ փորձենք հասկանալ՝ այն համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ: Դա ընդամենը երեք հարց էր իմ սերնդակիցների կողմից: -Բայց ձեր հարցերում կային մեղադրանքի տարրեր, չե՞ք կարծում: -Բացարձակ, ընդամենը հարցեր են, որոնք տանջում են հայ ազգին 25-27 տարի: -Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն իր խոսնակի միջոցով արձագանքեց, եթե դիրքորոշում չկար և ընդամենը հարցեր էին: -Փորձեք կառավարության խոսնակին հարցնել, վարչապետի կողմից, կարծեմ, արձագանք չի եղել։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ի համախոհները նման կերպ արձագանքեցին, կարծում եմ՝ պետք է փորձենք առերեսվել մեր պատմության հետ: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի արձագանքին, գուցե ճիշտ կլիներ սպասել, որ ես դիրքորոշում հայտնեի: Ես դիրքորոշում չեմ հայտնել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ: -Դուք համաձա՞յն եք Սոֆյա Հովսեփյանի այն մտքի հետ, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք : -Միանշանակ, ես ինքս այդ ընտանիքի անդամ եմ, այդ պրոցեսի զոհը: Հայրիկիս ֆաբրիկան ևս պայթեցվել է, բայց դա առանձին թեմա է, ժամանակը կգա, գուցե խոսենք: -Ձեզ շատերը քննադատեցին, անգամ ձեզ աշխատանքից հեռացնելու կոչեր էին հնչում: -Գրառումս երեք հարց է պարունակում, եթե իրենք վախենում են հարցադրումներից, դա իրենց խնդիրն է: Ես 27 տարի է՝ հարցեր ունեմ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին: Առաջին նախագահին հարցերս ձևակերպել եմ, թե իրենք ինչ կարծիք ունեն՝ իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է ինձ՝ աշխատանքից ազատել-չազատելուն, ապա դրա որոշողը ՀՀ վարչապետն Է: -Նիկոլ Փաշինյանը ձեզնից պարզաբանումներ պահանջե՞լ է: -Այն, ինչ ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր՝ նույնպես: -Այդ դեպքում ի՞նչ պարզաբանումների մասին է խոսքը, չէ՞ որ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ վարչապետը ձեզնից պարզաբանում է պահանջել: -Կարող եք իրեն հարցնել, ես Վլադիմիր Կարապետյանին անձամբ չեմ էլ ճանաչում, ինքը նոր է նշանակվել:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am