Լենա Նազարյանը ձեռնոց է նետում Գալուստ Սահակյանին

Այն ձևակերպումները, որոնք օգտագործում են «թավշյա» տղաներն ու աղջիկները հետիշխանափոխական շրջանում, պարզապես մտքի «գոհարներ» են: «Գոհարներ», որոնց հեղինակային իրավունքը մի ժամանակ պատկանում էր ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին, բայց դատելով ամենից՝ դասականը դեռ շատ բան ունի սովորելու քայլարածներից: Այսպես, անդրադառնալով բարեփոխումների արագությանը և իրական փոփոխությունների ժամանակացույցին՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Իմ ամենասիրած ասացվածքներից մեկը, կարծում եմ, շատ կիրառելի է մեր իրականության համար՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների»: Փաստորեն գտնվել է «արագ» բառի հեղափոխական ստուգաբանությունը: Արագն, ըստ Նազարյանի, դանդաղն է, բայց առան ընդմիջումների: Ի դեպ, կրիան էլ կարող է առանց ընդմիջումների շարժվել, բայց դանդաղ: Մեզ, ուրեմն, առաջարկում են կրիայի արագությամբ տնտեսական հեղափոխություն անել: Հեղափոխություն, որի առաջնորդը խոստանում էր շատ կարճ ժամկետում թռիչքաձև տնտեսական աճ, զբոսաշրջիկների կայծակնային ավելացում ու ներդրումային մեծ հոսք ապահովել: Մի ժամանակ Գալուստ Սահակյանն էր սիրում բառախաղով զբաղվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս: Սահակյանին են պատկանում այնպիսի մտքեր, ինչպիսիք են «Գողությունը՝ դա գողանալը չէ», ««Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, որը նշանակում է ոչ էական», ««Գաղտնի» բառը՝ դա «թաքուն» բառը չէ» և այլն: Բայց նույնիսկ Գ. Սահակյանի մտքով չէր անցնի ասել, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների: Առավելագույնը որ արագության պահով անցնում էր ՀՀԿ-ականների մտքով՝ «դանդաղ շտապելու» ձևակերպումն էր: Լենա Նազարյանը հայկական բառերի իմաստի նոր հորիզոններ է բացահայտում ու տալիս-անցնում ՀՀԿ-ին: 7or.am

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am