Խոզի մսի,դա գնի ու մարդկանց սնանկացման մասին
ԱԺ-ում առավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց,որ գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա: « Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք խնդիր ենք ունենալու: Երբ խոզի մսի առաջարկը մեծանում է, շուկայում գներն ընկնում են, և մարդիկ իրենց աճեցրած խոզի վաճառքով իրենց ծախսը չեն կարողանում հանել, և բոլորը սնանկանում են: Երբ բոլորը սնանկանում են, գները բարձրանում են, և էլի բոլորը սկսում են խոզ պահել»,- ասաց Փաշինյանը: «Այս խնդրում պետք է տեսնել, թե որ ապրանքների արտահանումն է շահավետ դրսի շուկայում:Ոչխարաբուծությունը շատ մրցակցային է: Այսօր ոչխարի միս արտահանելու համար Ռուսաստանից ոչխար են ներմուծում Հայաստան: Մեր խնդիրն է խթանել արտահանումը: Արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսելու են խնդրել գյուղացուն, որ իրենց ապրանքը վաճառի: Մյուս կողմից էլ՝ մենք միկրոբիզնեսի համար վարկ ենք տալիս գյուղացուն, որ ոչխար աճեցնի ու շահույթ ստանա»,- նշեց վարչապետը: