Ստի վերջը եկել ա… Փաշինյան

Կառավարության ծրագրի քննարկմանը  ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փոխանցեց Թուրքիայից ապրանք ներկրող մոտ 600 առևտրականների բողոքը. «Նրանց այլևս չի թույլատրվում առանց մաքսատուրքի 50կգ բեռ ներկրել, այլ թույլատրվում է միայն 25կգ և խնդրում են վերանայել պայմանները:Փողոցում մանրածախ առևտրող զբաղվողները նույնպես խնդրում են լուծում գտնել, և պատրաստ են այլընտրանքային վայրում իրենց առևտուրը կազմակերպել»,-ասաց պատգամավորը: «Եթե մենք էս հարցերի ընթացքում հարյուր տոկոսանոց անկեղծ չլինենք, հաջողության չենք հասնի:Խոսքը առևտրականների կողմից առևտրային նպատակով ներկրվող բեռների մասին է:  Մենք պիտի շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ: Չի կարելի տենց, կներեք: Ես նկատի ունեմ՝ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են, որովհետև դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից ինչ-որ բան եմ առել իմ տան կամ հարևանի, կամ մորքուրիս համար, բերել եմ:Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով ու պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի տենց: Ախր, ինչքան ենք, էս հեղափոխությունն ինչի համար էր: Էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա:Ես էդ ֆենոմենի մասին երեկ խոսեցի՝ էն ժամանակ արտոնյալներն ուրիշ տեղ էին, հիմա ուրիշ տեղ»,- պատասխանեց Ն.Փաշինյանը: «Ֆուռը բերում, կանգնացնում են, 50-50 կգ-ով ներս են բերում ապրանքը: Ո՛չ և ո՛չ: Չի լինելու էդպիսի բան, չեն լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են մեզ՝ կառավարությանն ասել, վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էս արեք: Ցույց արեք, երբ կհասնեք էն քանակների, որ կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն կասենք, կգնանք մեր գործին: Բայց մենք չենք համաձայնելու, որ իրար երեսի նայենք ու իրար ֆռցնենք: Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա, որ ինչ-որ որոշում կայացնի: Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել ա»: Անդրադառնալով փողոցում առտրով զբաղվողներին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ օրերս հեռուստատեսությամբ նրանց է լսել, որ ասել են, թե մի՞թե սրա համար են հեղափոխություն արել. «Է, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևան քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բա, իհարկե, բա ուրիշ հո դրա համար չենք արել: Մաշտոցի պողոտան դարձնում ենք արևելյան բազար, բա ուրիշ ինչի՞ համար ենք արել հեղափոխությունը»: Էնֆիաջյանը  Փաշինյանին հորդորեց չնյարդայնանալ՝ ասելով, որ ինքն ընդամենը խնդիրն է բարձրաձայնել : Նա մեջբերեց Փաշինյանի երեկվա խոսքից՝ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»: Ըստ Էնֆիաջյանի՝ մեր պարագայում խնդիրները բազում են և քաղաքացիներն էլ համաձայն են, որ կանոնակարգվի, բայց աստիճանական մոտեցում կա, պետք է այլընտրանք առաջարկել: Նա նշեց, որ պաշտոնյաները փոխանակ կաբինետներում որոշումներ կայացնելու, լավ կանեն ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցեն, առավել ևս՝ փակ սահմաններով երկրում բիզնես զարգացնելը հեշտ չէ: Ն.Փաշինյանի կարծիքով՝ դրա համար նախ պետք է հստակեցնել՝ առևտրային նպատակով, և բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը, իսկ ինչ վերաբերում է ոչ առևտրային նպատակով բեռներին, ապա կառավարությունն իր կամքը ցույց էր տվել, բայց այն չարաշահվել էր: Նա նշեց, որ այժմ ԵԱՏՄ կարգավորումն է գործում, որով էլ առանց մաքսազերծման բեռի քաշը իջել է: «Եթե էդ մարդիկ խոստովանեն, որ բիզնես են անում, եկեք նստենք՝ խոսենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել, շա՞տ է հարկը, թող ապացուցեն, որ ձեռնտու չի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ այդտեղ էլ կոռուպցիոն սխեմա է եղել, և նախկինում հարկերը շատ են դրել, որ կոռուպցիոն սխեմայով իջեցնեն: Իսկ հիմա, ըստ նրա, կոռուպցիոն սխեման փակել են, հարկային վճարներն ավելացել են: Վարչապետը նշեց, որ այժմ Հարկային օրենսգրքի փոփոխում են և սիրելի հայրենակիցներին հրավիրում են քննարկելու. «Բայց ասում ենք՝ մի՛ խաբեք մեզ, մի՛ խաբեք մեզ, մենք էլ ձեզ չենք խաբում: Ով ինձ փորձի խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում ա լինի: Ձեր համար տենց չի՞, եթե մեկը փորձի ձեր աչքերի մեջ նայի ու խաբի, ի՞նչ ա լինելու ձեր ռեակցիան»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Անհետ կորածի ընտանիքի կենսաթոշակին կամ նպաստին անհրաժեշտ փաստաթուղթը՝ նախագիծ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ 734.000-ը շատ է 722.000-ից, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունն ի՞նչ է կարծում․ Մխիթարյան Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս Վաղ առավոտից վերսկսվել են որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Որտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք» Հորմուզը բացվում է, պատժամիջոցները՝ հարցականի տակ․ ԱՄՆ-Իրան հուշագրի փակ մանրամասները (video) «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Հովհաննիսյան Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ» «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ» ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am