«Լեռնային Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնակատար Սերգի Կապանաձեն` նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ:
Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի:
Անցկացնո՞ւմ ենք արդյոք Ռուսաստանի ռազմական շարասյուները` Գյումրիի ռազմաբազաների ուժեղացման նպատակով:
Անցկացնո՞ւմ ենք արդյոք Թուրքական բանակը, կամ Ադրբեջանին տրամադրվելիք այլ տիպի օգնություն:
Եթե անցկացնում ենք, ապա պաշտոնական համաձայնագրով, թե՞ ոչ պաշտոնական համաձայնության հիման վրա:
Բացո՞ւմ ենք արդյոք մեր նավահանգիստները` հայկական կամ ադբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ տեսակի բեռներ ստանալու համար:
Ի՞նչ դիրք ենք զբաղեցնոմ տարբեր միջազգային կազմակերպություններում նախաձեռնված բանաձևերի պադագայում: -Ընդունում ենք արդյոք փախստականներին, ինչպես և որքան:
Ինչպե՞ս ենք վարվում միջնորդության գործընթացում, ո՞ւմ կողմից ենք հանդես գալիս: Նման իրավիճակում յուրանաքչյուր տեսակի դիրքորոշումը, կամ դիրքորոշում չունենալը նշանակո՞ւմ է արդյոք դիրքորոշման ցուցաբերում:
Ինչպե՞ս ենք վարվում Ջավախքում Ռուսաստանի կողմից ակտիվացված գործողությունների դեպքում:
Ո՞ւմ ենք օգնում մարդասիրական տեսանկյունից, որքան գումար ունենք նախատեսած սրա համար:
Տրամադրո՞ւմ ենք արդյոք մեր տարածքները միջազգային դիտորդական և այլ առաքելություններին, որոնք հակամարտությունում միջամտության հետաքրքրվածություն ունեն։
Իրականացնո՞ւմ ենք արդյոք բարձր մակարդակի այցելություններ և եթե այո, ապա դեպի ուր և ինչ հերթականությամբ:
Ավարտելով իր գրառումը` Սերգի Կապանաձեն գրում է` «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի պատերազմ: Չգիտեմ ով կհաղթի, բայց մեծ է հավանականությունը, որ Վրաստանը պարտված դուրս կգա» :
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը