«Հասարակությունը էյֆորիայից դուրս է գալիս, Նիկոլենք են մտնում». Մենուա Հարությունյան

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: - Պարոն Հարությունյան այսօր խորհրդարանում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկումը, որտեղ թռիչքային տնտեսական զարգացման, խոշոր եղջերավորների հեղափոխական կաթնատվության, թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա: Բայց չէ՞ որ խոստացել էին: - Կառավարության ծրագիրն ուղղակիորեն ցույց տվեց , որ ամիսներ շարունակ բարձրաձայնում էին, և ոչ միայն ես, որ ընդդիմադիր Նիկոլի և վաչապետ Նիկոլի պատկերացումների և ընկալումների միջև խզվածություն կա: Այն, ինչն ընդդիմադիր հարթակից Նկոլը խոսում էր , և այն պատկերացումները , որն ուներ պետության մասին , իրականությանը չէին համապատասխանում: Եվ կարող ենք ասել, որ ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելիս Նիկոլը եղել է պոպուլիստ և փաստացի խաբել է սեփական ժողովրդին՝ միգուցե, նաև իրականությանը չտիրապետելով: Հիմա, երբ ինքն արդեն վարչապետի աշխատասենյակում է և իրականությունը տեսնում է, հասկանում է, որ այն, ինչ ժամանակին ասում էր , ուղղակի, իրատեսական չէ, այլ իրատեսական է այն, ինչն ինքն այսօր գրել է կառավարության ծրագրում: Իհարկե, մեծ հաշվով կարող ենք համարել, որ դե հիմա մարդը չի պատկերացրել , եկել է իշխանության , սկսել է պատկերացնել խնդիրների ծավալը և Հայաստանի ռեսուրսներն ու իմունիտետը և հիմա ավելի իրատես է: Բայց այստեղ կա քաղաքական խնդիր, որովհետև նոր իշխանության է եկել՝ հասարակությանը մեծ խոստումներ տալով և մեծ սպասումներ արթնացնելով: Հիմա, բնականաբար հասրակության գիտակից և և վերլուծելու կարողություն ունեցող հատվածն իր մեջ հարց է տալիս , ասում է՝ կներես, եթե դու եկել ես նույն բանն անես , ինչ նախկինները, , էհ անում էին այդ մարդիկ: Եվ մեծ հաշվով այնպես չէ , որ դու ավելի պրոֆեսիոնալ մենեջեր ես , քան , դիցուք, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այստեղ հասարակության մոտ առաջանում է հիասթափություն, որովհետև տեսնում է, որ այդ ծրագիրը և իրենց տրված խոստումներն իրար հետ որևէ կապ չունեն: Կարծում եմ՝ հիասթափության ալիքը հասարակության մոտ ավելի է մեծանալու, որովհետև Նիկոլի իշխանության ամեն հաջորդ օրը հասարակությանն ապացուցելու է, որ տարիներ շարունակ իրեն խաբել են , և այն խոստումները , որ տրվել են իրեն ուղղակի անիրատեսական են եղել: - Այսինքն կարծում եք, որ էյֆորիան անցնում է և հանրությունը սկսելու է սթափ գնահատականնե՞ր տալ: - Կարող ես հանրությանը մտցնել ինչ-որ էյֆորիայի դաշտ և դրանից օգտվելով՝ արագ-արագ ինչ-որ բաներ մարդկանց խաբես, բայց ժամանակ անց հասարակությունը սթափվելու է և ասելու է՝ ընկեր բա ու՞ր է քո առաջարկած տնտեսական թռիչքաձև աճը, բա ու՞ր են ներդրումները , չէ՞ որ դու ասում էիր ՝ նախկին խորհրդարանն է խանգարում , որ ներդրումներ գան: Այն ժամանակ ասում էր, որ սա կեղծ կատեգորիա է , նման բան գոյություն չունի , իսկ այսօր արդեն մարդիկ հասկանում են, որ չկան ներդրումներ , չկա թռիչքաձև աճ , այլ հակառակը՝ կա շատ վատ մենեջմենթ: Դու խոստանում ես հասարակությանը թռիչքաձև աճ , որը ենթադրում է, որ մարդիկ պետք է ավելի լավ ապրեն , գալիս ես, իշխանությունը բռնազավթում ես, հետո պարզվում է , որ քո լուծումներն իրենք ոչ թե երկիրը զարգացնող են , ոչ թե մարդկանց սոցիալական իմունիտետը բարձրացնող են , այլ հակառակը՝ դու սկսում ես կրճատումներ անել պետական սեկտորում: Միգուցե օբյեկտիվորեն պետական ապարատը ուռճացած էր և անհրաժեշտ էր օպտիմալացնել , բայց Նիկոլը չպետք է աներ , որովհետև դրա հակառակն էր խոստացել: Մինչդեռ նա եկավ ու ավելի շատ մարդկանց գործազուրկ դարձրեց , ավելի վատացրեց նրանց սոցիալական վիճակը , և դրանով նաև իր քայլերը՝ որպես վարչապետի սկսում են ամբողջությամբ հակասել ընդդիմադիր Նիկոլի հայտարարություններին և տեսլականին:Այո, մենք ասում էինք հասարակությունը էյֆորիայի մեջ է , որգևորություն է ապրում , բայց հիմա հասարկությունը էյֆորիայից դուրս է գալիս , Նիկոլ ենք են մտնում էյֆորիայի մեջ: Հիմա պաշտոններ են ստացել և այնքան են մտել էյֆորիայի մեջ , որ սկսել են կտրվել իրենց իշխանության բերած հասարակությունից: Այսօր իրենք հաշվետու չեն հասարակությանը , եթե հաշվետու էլ են ուզում լինել , այդտեղ էլ են ձևականություններ անում: Օրինակ, ամբողջ հասարակությունն ասում է ՝ էդ պարգևավճարներն ինչի՞ համար եք տվել և ինչու՞ եք հատկապես տվել վերևի էշելոններին , որտեղ հիմնականում ձեր «թայֆան է» պաշտոնների նշանակված: Այսինքն՝ մեծ հաշվով օրինական կոռուպցիա են արել , վերցրել են իրենց վերևում աշխատողներին մեծ փողեր են տվել , որն իրականում աբսուրդ է , և այդ գումարները փաստացի գնացել է իրենց բարեկեցության ապահովման համար: Ու եթե Նիկոլենք էյֆորիայի մեջ չեն և իսկապես իրենց հաշվետու են զգում հասարակության նկատմամբ՝ հաշվի առնելով , որ այդ հասարակությունն է իրենց բերել իշխանության , իրենք պետք է լսեին նրանց բողոքը և ասեին՝ լավ , ներողություն ենք խնդրում , էլ այդպես չի լինի կամ պատժում ենք՝ բոլոր իրենք իրենց պարգևավճար տված պաշտոնյաներին, փողերն էլ տարեք , հետ դրեք տեղը: Բայց շոու են անում: ՊԵԿ-ի նախագահին կամ ֆինանսների նախարարին կանչում են Ազգային ժողով ինչ-որ քննարկման , անիմաստ հայտարարություններ են անում ու ստեղծում են տպավորություն , թե անտարբեր չեն: Եվ ի՞նչ քննարկեցին , ու՞ր են պաշտոնանկությունները , ու՞ր են այդ փողերը , ինչու՞ հետ չեք բերում պետական բյուջե: Բա այդպես են կամաց-կամաց կտրվում հասարակությունից:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am