Փոխե՛լ քննադատության ոճը, չհարձակվե՛լ բոլորի և ամեն ինչի վրա

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Որքան շատ ժամանակ է անցնում հեղափոխությունից հետո, այնքան պարզորոշ են ուրվագծվում ընդդիմության տարբեր տեսակները: Ընդդիմության առավել տարածված ձևը, որը գոյություն ունի Հայաստանում վերջին 28 տարիների ընթացքում, ամեն ինչ ժխտող, ամեն ինչ մերժող ընդդիմությունն է: Եթե 1990-ականներին դուք հարցնեիք, ասենք, Արշակ Սադոյանին, թե ինչ էր ճիշտ անում այն ժամանակվա իշխանությունը, նա կզարմանար՝ ի՞նչ ճիշտ բան կարող է անել ապազգային, մարդակեր, գող-ավազակ իշխանությունը: Բնականաբար, ըստ Սադոյանի և մնացածների, սկսած կոռուպցիայից և վերջացրած «Ղարաբաղը ծախելով»՝ իշխանությունը հատուկ, մտածված ձևով կործանում էր երկիրը և ժողովրդին: Եվ այն ժամանակվա ընդդիմությունը խնամքով «փայփայում էր», ամրապնդում էր և տարածում էր ժողովրդի մեջ տարածված այն «լեգենդները», որ, ասենք, «Լևոնը պայթեցնում է Հայաստան եկող բենզինի գնացքները, որ այստեղ կարողանա չոր սպիրտ վաճառել»: Ճիշտ նույն ձևով վերջին՝ «նախահեղափոխական» ընդդիմությունն ակտիվորեն պաշտպանում էր շրջանառվող այն առասպելը, որ արագաչափերի տուգանքներից ստացվող գումարները «գնում են Սաշիկի գրպանը», կամ որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տանկերը ջրով էին լիցքավորված: (Եթե այդպես էր, ապա ինչու 9 ամսվա ընթացքում դրա համար ոչ ոք չի դատվել): Այդ ամենը շատ լավ աշխատում էր որպես ընդդիմադիր քարոզչություն, որովհետև Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, չարացած էր նախորդ երեք նախագահների իշխանության հանդեպ (դրա համար, անշուշտ, հիմքեր ունենալով) և պատրաստ էր ու հիմա էլ պատրաստ է հավատալ ցանկացած հեքիաթի: Այսօրվա ընդդիմությանը նույն մարտավարությունը ոչ մի հաջողության չի բերի: Այն քննադատությունը, որը մի տարի առաջ միանգամայն ընդունելի էր և ողջունելի, երբ այն հնչում էր, օրինակ, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, խիստ բացասաբար, անգամ թշնամաբար է ընդունվում, երբ նույն ոճով սկսում է հանդես գալ, ասենք, Արմեն Աշոտյանը: Պատճառը հասկանալի է. Փաշինյանը մինչև հեղափոխությունը երբեք իշխանություն չի եղել, իսկ, դարձյալ կրկնեմ՝ նախորդ բոլոր իշխանություններից հասարակությունը հասցրել է, մեղմ ասած, հոգնել: Այսօրվա իշխանության նկատմամբ առայժմ նման վերաբերմունք չկա (մոտակա մեկ տարվա ընթացքում թերևս չի լինի), և հասարակության մեծ մասի համար, եթե դարձյալ մեղմ արտահայտվենք, անընդունելի կերպար հանդիսացող Աշոտյանի ասածները որևէ դրական արձագանքի չեն արժանանում և հակառակը՝ գրգռում են մարդկանց հենց Աշոտյանի դեմ: Լուծումը մեկն է՝ փոխել քննադատության ոճը, այսինքն՝ նախորդ ընդդիմությունների նման չհարձակվել բոլորի և ամեն ինչի վրա: Քննադատությունը պետք է լինի ավելի թիրախային և հիմնվի քննադատողի արժեքային համակարգի, գաղափարախոսության վրա: Հնարավոր չէ միաժամանակ մեղադրել ներկա իշխանություններին «ազգային արժեքներին դավաճանելու մեջ», քննադատել Սիրիա մասնագետներ ուղարկելը, Արցախը հանձնելը, կառավարության կառուցվածքը օպտիմալացնելը և պարգևավճարներ տալը: Քանի չկա քննադատելու «ռազմավարություն», ամեն մի մեղադրանք հնչում է որպես «փուստ» կրակոց»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am