«Ոչ մի ամոթ բան չկա ». Փաշինյանը՝ կառավարության ծրագրի մասին

ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ տնտեսական հեափոխությունը իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը: « Հետևաբար՝ կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու, և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություն ստեղծելու մեջ»,-ասաց նա: Նա անդրադարձավ ծրագրի քննադատություններին և նշեց, որ սա է պատճառը, որ այն հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվերն էլ բավականին համեստ են: «Սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կօգտվի տնտեսական հեղափոխության հարթակից:Մենք հավատում ենք, որ նման քաղաքացիները միլիոններ կլինեն, բայց չեն պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը:Եվ ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել»,-ասաց նա: Նույն կերպ, ըստ նրա, թվեր չկային «Քաղաքացիական պայմանագրի« հիմնարար փաստաթղթում, որը ստեղծվելով 2013-ին, 2018-ին դարձավ հեղափոխության հենքը: Ըստ նրա՝ իրենք մերժել են սոցիալիզմն ու մյուս գաղափարախոսություններն ու ստեղծել են նոր մտածողություն և մտածողության ուրիշ հարթությունում են գործելու. «Եվ մեր վրա ծիծաղում էին: Եվ տեղի ունեցավ էն, ինչ Մահաթման Գանդին ինչ-որ մի առիթով ասել էր՝ սկզբում քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես: Հիմա էլ մեր տնտեսական ծրագրի վրա են ծիծաղում: Էն ժամանակ էլ մեզ ասում էին՝ դե ասեք ինչպե՞ս եք անելու ձեր թավշյա հեղափոխությունը, կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ, տարվա ո՞ր եղանակին: Այն ժամանակ մենք նույնպես հիմնականում խուսափում էինք կոնկրետ թվեր ասելուց, մենք պարզապես հավատում էինք, որ ՀՀ հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներ արձագանքելու են մեր կոչին, բայց չէինք համարձակվում կանխատեսել, գուցե նաև չէինք կարող կանխատեսել ու սրանում ամոթալի ոչինչ չկա: Հենց սրանում է հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հմայքը, որ այն մնացել է անկանխատեսելի Հայաստանի և աշխարհի բոլոր առաջատար քաղաքագետների, վերլուծական կենտրոնների և նույնիսկ հատուկ ծառայությունների համար:  

դիտվել է 104 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am