Ամանորի գիշերը խաղաղ չի եղել մեկ այլ զորամասում. նռնակի պայթյունից զինծառայողներ էին վիրավորվել

Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը խաղաղ չի անցել Արցախի մեկ այլ զորամասում։ Միջադեպի հետևանքով վիրավոր զինծառայողներից մեկը դեռ  հոսպիտալում է։ Թե ինչու այս միջադեպի ու դրա հետևանքով զինծառայողների վիրավորվելու մասին  չի հայտնել պաշտպանության նախարարությունը, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ՝ արդեն մի քանի տարի նախարարությունն ունի հստակ քաղաքականություն՝ եթե որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ապա դրանց մասին չի հաղորդվում։ «Պետք չէ դրանից սարքել նոր երևույթ, ես հասկանում եմ, որ հիմա փորձելու են օրինաչափություն գտնել այս ամեն ինչի մեջ, բայց այստեղ չկա օրինաչափություն»,-ասաց նա։ Հիշեցնենք, լրատվամիջոցները երեկ հրապարկեցին, որ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն  հրապարակել հունվարի մեկին զինվորի մահվան մասին տեղեկատվությունը։ Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ  2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ռազմամթերքի՝ նռնակի, հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել են պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am