Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները գերազանցում են պաշտոնական թիվը. նախնական

Ռազմ.info-ն գրում է.  Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածների մասին, սակայն մինչ այժմ Ադրբեջանի զինուժի` հայտնի դարձած կորուստներն արդեն 14-ն են: Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Սերվան Միհրալիևի (Sərvan Mehralıyev) մասին: Հայտնի դարձավ ևս մեկ սպանված զինծառայողի` Օրխան Ալիևի (Orxan Əliyev) մասին. Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ: Եվս մեկ սպանված զինծառայող` Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu): Ֆիզուլիի շրջանում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլիև Էլնուր Ադիլ օղլու (Eliyev Elnur Adil oglu): Այսօր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել էին Ադրբեջանի ԶՈւ 2 ուղղաթիռ: Դրանցից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է մեկի մասին տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել նաև ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուների` մայորներ Ուրֆան Վալիզադեի (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադեի (Təbriz Mustafazadə), ավագ լեյտենենանտ Բաքիր Իսմայիլովի (Bəkir İsmayılov) մասին:   Ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուները` մայորներ Ուրֆան Վալիզադե (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադե ( Təbriz Mustafazadə) Ադրբեջանական խոցված ուղղաթիռների սպանված օդաչուները` մայորներ Ուրֆան Վալիզադե (Urfan Vəlizadə) և Թաբրիզ Մուսթաֆազադե ( Təbriz Mustafazadə) Սա ակնհայտ է դարձնում, որ խոցված ուղղաթիռները մեկից ավելի են եղել, քանի որ ուղղաթիռների անձնակազմը 2 հոգի է լինում, բացի այդ էլ նույն ուղղաթիռում մայորի կոչումով երկու սպա դժվար թե լինեին: Այնուամենայնիվ այս պահին հայտնի է երկու խոցված ուղղաթիռների ընդհանուր 3 սպանված օդաչուի անուն: Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 սպանված զինծառայողների` Իլքին Մեմեդովի (İlkin Məmmədov), Սամիր Գաչաևի (Samir Qaçayev), Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov), Ռավան Նուրաևի (Rəvan Nurayev), ինքնությունները: Ստացվում է, որ ներկայում հայտնի է ադրբեջանցի 7 զոհված զինծառայողի անուն: (Սպանվածների լուսանկարները ստորև): Սակայն ՊԲ հրապարակած նկարների առաջին խմբաքանակում երևում է 3 ադրբեջանցի սպանված զինծառայողի դի: Իսկ լուսանկարների երկրորդ խմբաքանակում երևում է ադրբեջանցի զինծառայողների 9 դիակ, որոնք այդպես էլ մնացել են չեզոք գոտում: Եվս 2 ադրբեջանցի զինծառայող երևում է ՊԲ տեսանյութում` Ադրբեջանի ԶՈւ խոցված ուղղաթիռներից մեկի մոտ: Այսպիսով Ադրբեջանի ՊՆ հայտարարած թիվը` 12, արդեն այս պահին հերքված է: Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողների դիակները Ընդ որում, եթե հաշվենք ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային գրառումները, ապա Ադրբեջանի ԶՈւ կորուստներն անհամեմատ ավելի շատ են: Ստորև ներկայացված են այդ գրառումներից մի քանիսը: Ադրբեջանական օգտատերերից մեկը հայտնել էր, որ Հորադիսում ադրբեջանական զինուժը տվել է 10 սպանված և 14 վիրավոր: Մեկ այլ տեղեկություն Ֆիզուլիում առնվազն 6 սպանված լեյտենանտի մասին: «Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ։ Ֆիզուլին գրավել ենք (սա հերթական ապատեղեկատվությունն է, Ֆիզուլին ադրբեջանցիները չեն գրավել – Է․Է․), շարժվում ենք Ջաբրայիլի ուղղությամբ։ Ճիշտ է՝ 6 լեյտենանտ ենք կորցրել, բայց դե փա՜ռք հայրենիքին, տա Աստված հողերը շուտ ազատագրվեն»։ «Ընկերնե՛ր, լավ լուր ունեմ։ Ֆիզուլին գրավել ենք (սա հերթական ապատեղեկատվությունն է, Ֆիզուլին ադրբեջանցիները չեն գրավել – խմբ), շարժվում ենք Ջաբրայիլի ուղղությամբ։ Ճիշտ է՝ 6 լեյտենանտ ենք կորցրել, բայց դե փա՜ռք հայրենիքին, տա Աստված հողերը շուտ ազատագրվեն»։ Օգտատերերից մեկը նշել է, որ 3 սպանված զինծառայող են տարել Մինգեչաուր, մեկը գրողի հարևանի տղան է եղել և հարցնում է, թե ինչու՞ այդ ամենի մասին չեն խոսում: «Հենա Մինգեչաուր 3 շեհիդ են բերել, մեկը իմ հարևիանի տղեն ա, բա դրանց մասին ինչի՞ չեք գրում»: «Հենա Մինգեչաուր 3 զոհ են բերել, մեկը իմ հարևանի տղեն ա, բա դրանց մասին ինչի՞ չեք գրում»: Այս օգտատերը նշում է, որ սպանվածները 12-ից անհամեմատ շատ են: «Աստված ողորմի, սակայն չեմ հավատում այս հայտարարությանը, քանի որ Տերտերում, Բարդայում ու Աղդամում պատերազմ ա գնում, շեհիդները 12 չեն, ավելի շատ են 100 %, աստված բոլորին ողորմի»: «Աստված ողորմի, սակայն չեմ հավատում այս հայտարարությանը, քանի որ Տերտերում, Բարդայում ու Աղդամում պատերազմ ա գնում, զոհերը 12 չեն, ավելի շատ են 100 %, աստված բոլորին ողորմի»: Մեկ օգտատեր հայտնում է, որ սպանվել է իր հորեղբոր զինծառայող որդին: «Հորողբորս տղեն շեհիդ ա դարձել.... ախր ընդամենը 19 տարեկան էր... հիմա խաբարն էկավ... Աանիծյալ լինեն..... Ախ, չեմ հավատում, որ չի գալու... (2 ամիս էր մնացել, որ գար..( Ռուֆետ, հոգիդ թող լուսավորվի.. ... «Հորողբորս տղեն զոհվել ա…. ախր ընդամենը 19 տարեկան էր… հիմա խաբարն էկավ… Անիծյալ լինեն….. Ախ, չեմ հավատում, որ չի գալու… (2 ամիս էր մնացել, որ գար..( Ռուֆետ, հոգիդ թող լուսավորվի.. »… Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլիև Էլնուր Ադիլ օղլու (Eliyev Elnur Adil oglu) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլիև Էլնուր Ադիլ օղլու (Eliyev Elnur Adil oglu) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Վելիջանլը Նիյազ Գահրաման օղլու (Vəlicanlı Niyaz Qəhraman oğlu) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրխան Ալիև (Orxan Əliyev). Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Օրխան Ալիև (Orxan Əliyev). Ղազախի շրջան, Ասթանբեյլի գյուղ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սերվան Միհրալիև (Sərvan Mehralıyev) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սերվան Միհրալիև (Sərvan Mehralıyev) Ադրբեջանի ԶՈւ խոցված Մի-24 ուղղաթիռներից մեկի սպանված օդաչուն`Բաքիր Իսմայիլով (Bəkir Ismayılov) Ադրբեջանի ԶՈւ խոցված Մի-24 ուղղաթիռներից մեկի սպանված օդաչուն`Բաքիր Իսմայիլով (Bəkir Ismayılov) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Իլքին Մեմեդով (İlkin Məmmədov) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Իլքին Մեմեդով (İlkin Məmmədov) Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov). Ջաբրայիլի շրջան Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռուհին Գահրամանով (Ruhin Qəhrəmanov). Ջաբրայիլի շրջան Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռավան Նուրաև (Rəvan Nurayev). Զաքաթալայի շրջան, Մուխախ գյուղ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ռավան Նուրաև (Rəvan Nurayev). Զաքաթալայի շրջան, Մուխախ գյուղ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սամիր Գաչաև (Samir Qaçayev). Շամախիի շրջան, Չուխուրյուրդ գյուղ. Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սամիր Գաչաև (Samir Qaçayev). Շամախիի շրջան, Չուխուրյուրդ գյուղ. Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ չեզոք գոտում. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներ. Աղբյուրը` ՊԲ

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am