Արշավը շարունակվում է, հերթում յուրայիններն են

Իշխանությունները շարունակում են պայքարը խոսքի ազատության դեմ, այդ պայքարն արդեն տեղափոխվել է ֆեյսբուքյան տարածք: Այն սկսվեց ԶԼՄ-ների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվերից ու ֆեյսբուքյան գրառումներից, հեռուստաընկերություններից մեկի գործունեությունը Փաշինյանը <<հակապետական>> որակեց, ապա լրատվամիջոցները բաժանեց սեւ ու սպիտակի, հեղափոխական ու հակահեղափոխականի, ընդ որում ըստ վարչապետի՝ վերջինների շարքում են ԶԼՄ-ների շուրջ 90 տոկոսը: Զուգահեռ ԱԱԾ-ն ու ոստիկանության աշխատակիցները մտան մի քանի խմբագրություն, առգրավվեց մասնավորապես Yerevan.today-ի համակարգիչը եւ լրագրողական այլ տեխնիկա, ֆեյսբուքում իշխանական շրջանակների հովանավորչությամբ արշավ սկսվեց Հրապարակ օրաթերթի դեմ, սրան գումարած ֆեյսբուքյան ստատուսագիրների թիրախավորված գրառումները: Հիմա էլ իմքայլիստները կարծես պատրաստվում են օրենսդրարական կարգավորումնեով սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, ճնշել լրատվամիջոցներին՝ սահմանափակելով լրատվամիջոցների գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է արդեն հայտնել, որ պատրաստվում է կայքերից, հեռուստաեթերից, ռադիոյից արգելել բույքմեքերական ընկերությունների գովազդը, գաղտնիք չէ, որ լրատվամիջոցներն այսօր կանգնած են ֆինանսական լուրջ խնդիրների առաջ, ու սա մեր երկրի ամենաառաջնային հարցը չէ, մանավանդ որ մյուս կողմից դեռ պարզ չէ՝ գովազդը սահմանափակելով կվերանա արդյոք խաղամոլությունը: Մի խոսքով՝ նոր իշխանությունը ամեն ինչ անում է սահմանափակելու խոսքի ազատությունը, եւ արդեն խոշորացույցի տակ է վերցրել նաեւ Ֆեյսբուք սոցիալական ցանցը: «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին են հրավիրել ոստիկանության 6-րդ վարչություն։ Այդ մասին Սամսոնյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ։ «Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ: Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել եմ ինձ զանգահարած սպային համապատասխան իրավական փաստաթուղթ պատրաստել>>: Նարեկ Սամսոնյանը չի մանրամասնում, թե մասնավորապես, որ գրառման մասին է խոսքը, բայց կարծես թե հասկանալի է դառնում. <<Ուրեմն էս ամեն ինչում ամենապարադոքսալն այն է, որ Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած (միգուցե համակարգի ներսում այդ որակման հետ միաբան են շատերը) ընկել են մեր գրառումների հետևից ու մի հատ էլ զանգով են «հրավիրում» >>: Սամսոնյանի ֆեյսբուքյան էջով անցնելիս մենք հանդիպեցինք հետեւյալ գրառմանը, որն արվել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ Սասնա ծռերի գործով դատական նիստին մասնակցելուց հետո, որը, հիշեցնենք, անցավ թեժ մթնոլորտում եւ Ծռերը հրապարակավ վիրավորեցին ոստիկանապետին՝ նրան անգամ <<լակոտ>> անվանելով.<<«Նոր Հայաստանի» ոստիկանապետին հրապարակային ստորացնում են դատարանի դահլիճում: Էդ ստորացնողները ոստիկանապետին չեն ստորացնում առաջին անգամ, նրանք դա արել են նաև 2016-ին ու դրանից հետո ՆԵՐՎԵԼ են պետության կողմից: Նրանք հիմա էլ են անպատիժ մնալու ու դրա հետևանքները շատ ծանր են լինելու: Հ.Գ. Պատկերացրեք իրեն հարգող երկրում ինչ-որ մեկը նման ձևով իրեն պահեր երկրի Ոստիկանապետի հետ: Բառդակապետությունը պոզով պոչով չի լինում>>, մասնավորապես գրել է Սամսոնյանը՝ ինչը դարձել է նրա նկատմամբ հետապնդում սկսելու առիթ: Այսպիսով՝ ստացվում է, որ այս իշխանությանը ոչ լրատվամիջոցներով, ոչ էլ մասնավոր տարածքում որեւէ մեկը չպետք է համարձակվի քննադատական կարծիք հայտնել: Հակառակ դեպքում կհայտնվեն այնտեղ, որտեղ Փաշինյանի քաղաքական այլ հակառակորդներն են: Ու ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդկանց այդ խավի մի շերտ կամ ազատազարկված է, կամ էլ կանգնած է այդ ռեալ վտանգի առջեւ: Ընդ որում, շատ շուտով այդ բանակը մեծանալու է եւ Փաշինյանը, եթե շարունակի այս գործելաոճը եւ պատճառը վերացնելու փոխարեն վերացնի այդ մասին բարձրաձայնողներին, ապա կալանավայրերը լցնելու է երբեմնի յուրայիններով: Անի Սահակյան

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am