Կորչի՛ սուպերվարչապետությունը, կեցցե՛ սուպերվարչապետությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կլինի 12նախարարություն։ Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն նախարարություններ չեն դառնա, այսինքն՝ կմնան անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այն փաստարկները, որ եթե հանկարծ այդ կառույցները դառնան նախարարություններ, ապա կքաղաքականցվեն, չեն դիմանում որևէ քննադատության, մանավանդ որ դրանք ՀՔԾ–ի հետ հիմա ամենաքաղաքականացված կառույցներն են։ ԱԱԾ–ն, ոստիկանությունը և հատկապես ՀՔԾ–ն վարչապետն օգտագործում է ինչպես քաղաքական, այնպես էլ քարոզչական ու այլ նպատակներով։ Այնպես որ, «չքաղաքականացնելու» մտադրությունը դեմագոգիա է, պարզ խաբեություն։ Քաղաքականության չքաղաքականացումը նախկինում քննադատվում էր։ Անձամբ Փաշինյանի ու իր ներկայիս թիմակիցների կողմից քննադատվում էին նաև սուպերվարչապետական լիազորությունները, որոնց մեջ ամենակարևոր հարցը վերաբերում էր հենց ԱԱԾ–ին ու ոստիկանությանը։ Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Փաշինյանը «մոռացավ» իր քննադատությունը և արեց այն, ինչը նախկինում քննադատում էր։ Այսինքն, եթե նախկինում բղավում էին «կորչի՛ սուպերվարչապետությունը», ապա հիմա «համեստորեն» հռչակում են «կեցցե՛ սուպերվարչապետությունը» կարգախոսը։ Քայլարածականները, բացի քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչից, նաև այլ «հիմնավորում» են ներկայացնում։ Ասում են՝ քանի որ հիմա կա լավ ու բարի իշխանություն, ուստի այդ սուպերվարչապետական լիազորությունները հօգուտ հանրության կօգտագործենք, իսկ նախկինում դրանք ի չարս էին օգտագործում։ Ավելի մանկամիտ, դեմագոգիկ ու ապաքաղաքական ձևակերպում դժվար է պատկերացնել։ Եվ սա այն ուժն է, որը մի ժամանակ խոսում էր ինստիտուցիոնալիզմից։ Այդ ինստիտուցիոնալիզմը սրանք հիմա փոխարինել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի ինստիտուտով, այսինքն՝ օրենսդրությանը, դատարաններին, դատախազությանը, մարզպետարաններին ու մյուս պետական կառույցներին փոխարինելու է եկել Փաշինյանի կամքը, որն ամենևին էլ բարի չէ։ Հպարտ քաղաքացիներին առաջարկվում է կուրորեն հավատալ այդ մեկ մարդուն։ Որքա՞ն կդիմանա Հայաստանն այս ստին ու դեմագոգիային։ Որքա՞ն կդիմանա Փաշինյանի իշխանությունը։  7or.am  Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am