Շարքայինից բարձր կարգավիճակի հասնելու ճանապարհը

Նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Ազգային ժողովի երեք մշտական հանձնաժողովների ղեկավարներին, մեր դիտանկյունից քննարկել նրանց անցած ուղին, կենսագրությունը, կրթություն, հանրային գործունեությունը եւ ի վերջո, ով ինչի շնորհիվ է հայտնվել այդ պաշտոնում եւ ինչ կարելի է ակնկալել տվյալ հանձնաժողովի աշխատանքից: Հիմա կվերլուծենք մյուս հանձնաժողովի նախագահներին: Ինչպես հայտնի է խորհրդարանում իշխող Իմ Քայլը դաշինքը ղեկավարում է 11 հանձնաժողովներից ինը, մնացած երեքը ընդդիմադիրների ղեկավարման ներքո է, թեպետ բոլոր հանձնաժողովների կազմերում իշխանականները մեծամասնություն են կազմում: Այսպիսով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահումն իրականացնում է հանրահայտ Մխիթար Հայրապետյանը, ամենաքննարկվածը նախկին կառավարությունում, Նիկոլ Փաշինյանը նրան էր վստահել Սփյուռքի նախարարությունը, իհարկե, հետագա ամիսներին պարզ դարձավ, որ այս երիտասարդը որեւէ առնչություն չունի ոլորտի հետ եւ նախարարական արկածների մասին աշխատակզմում լեգենդներ են պատմում, սակայն փոխարենը նա հեղափոխության քայլարշավի իդեայի հեղինակն էր եւ նրան չէր կարելի առանց պաշտոն թողնել: Հայրապետյանը նախարարությունը վերածել էր կուսեցիների եւ ընկերների ժամանցի վայրի ու նախարարական կաբինետից սելֆիներ էին հրամցնում համացանցային հանրությանը, նա իր պաշտոնավարմամբ ըստ էության փաստեց, որ այս նախարարության կարիքը չկա:Նիկոլ Փաշինյանը համարեց, որ ԱԺ-ում էլ նա չպետք է շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, եւ վստահեց սույն հանձնաժողովը, որը ենթադրում է ավելի բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենա, վարորդ եւ այլ բարիքներ: Նույնը կարելի է ասել Արման Եղոյանի մասին, լինելով վարչապետի մամուլի խոսնակը, նա էլ պետք է առանձնանար հողողեն էականերից եւ եղավ այդպես, նա նշանակվեց Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ: Նա անգամ լրագրող գործընկերների հետ լեզու գտնել չէր կարողանում, տեսնես ինչպես է դա անելու գործընկեր պատգամավորների հետ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախկին իշխանության նույն ոլորտի փոխնախարար Վարազդատ Կարապետյանն է, որը հեղափոխությունից հինգ պակաս միացավ Նիկոլ Փփաշինյանին եւ ստացավ իր վարձքը: Թեպետ հանուն արդարության ոլորտի ներկայացուցիչները դրվատանքով են խոսում իր մասնագիտական ունակությունների մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակված է նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, նա համարվում է Փփաշինյանի թիմի ինտելեկտուալներից, սակայն նրա ինտելեկտը ի չիք դարձավ Արմեն Աշոտյանի հետ նախընտրական քարոզչության ժամանակ ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ: Նա դիվանագիտորեն չկարողացավ խույս տալ պարտությունից ու եթե ներքին հարթակներում այդպիսին է, ապա դժվար է ասել, ինչպես կգործի արտաքին բարդ հարաբերություններում: Տնտեսական հարցերի հանձնաժողովը վստահել են նախկին լրագրող Բաբկեն Թունյանին, ով լավ էր լուսաբանում այդ ոլորտը, հուսով ենք այդպես էլ կդրսեւորվի օրենսդիր աշխատանքում: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am