Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:  168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամասս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց. «Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգում պետք էր սկսել մի տեղից»: Սահակ Առաքելյանը դեռևս պատկերացում չունի, թե ինչ է անելու, որպեսզի հաջողի գործում։ Անցյալ ուրբաթ նշանակվելուց հետո հասցրել է միայն խնդիրները գույքագրել: Ի դեպ, Սահակ Առաքելյանը մարզպետի բարեկամների շրջանում միակը չէ, ով անուղղակիորեն օգտվել է նրա հետ ունեցած ազգակցական կապերի հանգամանքից: 168.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների: Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է: Օգտվելով առիթից՝ մարզպետարանում բարեկամական կապերի մասին փորձեցինք ճշտել Գարիկ Սարգսյանի քրոջ ամուսնուց, սակայն Սահակ Առաքելյանը ոչ հերքեց, ու ոչ էլ հաստատեց մեր տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե այսքան ժամանակ մի անգամ է եղել մարզպետարանում՝ Գարիկ Սարգսյանին շնորհավորելու առիթով, հետևապես՝ միջանցքներում խնամիական կապեր ունեցողներին չէր հասցնի հանդիպել: Սահակ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ումից և ինչ ծառայության դիմաց է մարզպետ Գարիկ Սարգսյանը «Պրադո» մակնիշի սև «Ջիփ» ավտոմեքենա նվեր ստացել, որով շրջել է հատկապես Նոր տարվա օրերին: Սահակ Առաքելյանն ասաց, որ դա իրականում իր ջիփն է եղել՝ 2006թ. արտադրության, իսկ մարզպետն օգտվել է իր ավտոմեքենայից միայն այն պատճառով, որպեսզի տոնական օրերին պետական ծառայողական մեքենան չշահագործվի: Սահակ Առաքելյանը պնդում է, որ մարզի բնակչությունը գոհ է Գարիկ Սարգսյանի աշխատանքից, սակայն պնդումը հիմնավորող որևէ փաստարկ այդպես էլ չկարողացավ վկայակոչել: Դատական մի քանի հայցերով և նախընտրական միջադեպի սկանդալում մարզպետի ներգրավվածությանը փեսան նորմալ է վերաբերվում, ասում է՝ արդարությունը կհաղթի դատարանում:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am