Ով ում քավորությամբ է ղեկավարելու

Յոթերորդ գումարման ազգային ժողովն արդեն մտնում է իր բնականոն աշխատանքային հուն, մի քանի մշտական հանձնաժողովներ արդեն արտահերթ նիստեր էին գումարել։ Մենք, իհարկե, առաջիկայում կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս խորհրդարանը, կկարողանանք պատգամավորներին քննարկել ոչ թե մազերի գույնով, տարիքով ու նախասիրություններով, այլ սեփական աշխատանքով։ Սակայն հանձնաժողովի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունից եւ հանրային գործունեությունից արդեն կարելի է որոշակի դատողություններ անել։ Դիցուք, անհերքելի է, որ նոր խորհրդարանի ինտելեկտուալ պատգամավորների առաջին տասնյակում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը օրենսդիր տեղափոխվեց Սահմանադրական դատարանից, այնտեղ նա զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, և համակարգում էր ավելի քան տասը տարի։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հավատարիմ զինվորներից էր։ Վլադիմիր Վարդանյանի մասին գործընկերները մշտապես դրական են խոսում, սակայն նա միջազգային իրավունքի մասնագետ է եւ առավել հմուտ է ցեղասպանության միջազգային ճանաչման իրավական ոլորտում։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ նրա ղեկավարած հանձնաժողովը խորհրդարանի ամենաառանցքային հանձնաժողովներից է, եթե չասենք ամենաառանցքայինը, որը համարվում է նախագծերի դարբնոց։ Հուսով ենք, որ պարոն Վարդանյանը, ինչպես նեղ մասնագիտական ոլորտում է իրեն մշտապես փայլուն դրսեւորել, նույնը կանի ընդհանուր իրավագիտության եւ իրավաբանության տիրույթում։ Նա Իմ Քայլում է հայտնվել Արարատ Միրզոյանի շնորհիվ, վերջինիս քավորն է։ Առավել ուշագրավ է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարումը, այն կիրականացնի Անդրանիկ Քոչարյանը։ Նա առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ պաշտպանության նախարարի, ՆԳ նախարարի առաջին տեղակալի։ Սակայն նա Նիկոլ Փաշինյանի թիմում հանգրվանել է ավելի կարեւոր «արժանիքի» համար։ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի փաստահավաք խմբում, և հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները, իսկ Քոչարյանը այդ խմբի ղեկավարն էր։ Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջերս հրապարակած իր գրքում անդրադարձել էր հոկտեմբերի 27-ին, այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր՝ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հարցերով։ 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո բազում անգամներ է գրվել հայտնի ցուցակի մասին, Քոչարյանն էլ իր գրքում գրել է, որ այդ ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսքն այն ցուցակի մասին է, որ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու, որպեսզի չըմբոստանային ոճրագործության փաստին: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Նարեկ Զեյնալյանն է, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդին, նա մասնագիտությամբ բժիշկ է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի շուրջ ստեղծված աղմուկից հետո Նարեկ Զեյնալյանը համարվում էր տնօրենի թեկնածուներից մեկը: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am