Hayeli.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն նշեց, որ ադրբեջանական կողմն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք կարող են հայկական կողմի ազատագրած տարածքները ետ գրավել: «Բայց իրենց չի հաջողվի գրավել տարածքները: Իրենք կհայտնվեն ավելի վատ վիճակում, որովհետև միջազգային կազմակերպությունները տարբեր առիթներով պաշտպանում են հայկական կողմին»,- ընդգծեց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի և մյուս կառույցների արձագանքին` Միքայելյանը նշեց. «ԵԱՀԿ-ն, միգուցե, չի դատապարտում, բայց Ռուսաստանը, ԱՄՆ-ն դատապարտում են: Իրավիճակն այնպիսին է, որ չես կարող ռեալ կողմնորոշվել` ինչ նկատառումով են անում, բայց, բնականաբար. ադրբեջանական կողմն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ազատագրված տարածքները կարող են ետ գրավել»: Միքայելյանի խոսքով` պետք է համախմբվել և պատրաստ լինել: «Ես պատրաստ եմ, բայց չեմ ուզում ձևական ինչ-որ հայտարարություններ անել: Ես պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում իմ ջոկատի տղաների հետ միասին դուրս գալ սահման», – հավելեց նա:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը