Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն,թե վարչություն,էական չէ.Վարազդատ Կարապետյան

«Կարևոր է ոչ թե նախարարության անվանումը, այլ դրա մշակած քաղաքականությունը։ Նախարարությունների հիմնական գործառույթը ոլորտի համար քաղաքականություն մշակելն է։ Պետք է մի շատ կարևոր հարցադրում հստակեցնենք՝ նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է: Հիմա անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, կդնենք բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ»,- անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Էականն այն է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներն են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք՝ որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու ու մասնակցելու այդ գործընթացին:Տրամաբանական է այն, որ բոլոր ենթակառուցվածքները միավորված են լինելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեջ »,- շարունակեց նա: