Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում/տեսաշար,տեսանյութ/

Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությանը: Երգչուհին «Ֆեյսբուք» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանաում այս մրցանակին»,- մրցանակը ստանալիս ասել է Սիրուշոն: Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորենել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA»- ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք: