Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա վարորդը հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանը և Սեյրան Ալեքսանյանը՝ Սայաթ-Նովա պողոտայում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Toyota մակնիշի 17 ՕN 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: ՃՈ ծառայողները հետապնդում են նշված ավտոմեքենան, որը փախուստի դիմելով, Սայաթ-Նովա պողոտայից մտնելով Նալբանդյան փողոց, փորձել է թաքնվել ԱԱԾ-ի բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորահայտ «կասկադյորը» չի կարողացել խույս տալ Ճանապարհային ոստիկանների հետապնդումից ու արդեն տեղում պարզվել է, որ վարորդը՝ 44-ամյա Անդրանիկ Պողոսյանը, Սայաթ-Նովա պողոտայում Toyota-ով հարվածել է BMW մակնիշի В999МP 190 RUS համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ Էդուարդ Շահսուվարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվում են սթափության փորձաքննության, պարզվում է, որ BMW-ի վարորդը եղել է սթափ, իսկ Toyota-ի վարորդ Ա. Պողոսյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: Է. Շահսուվարյանի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվեց Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Դեպքի վայրում Toyota-ի վարորդը փորձում էր ՃՈ ոստիկաններին համոզել, որ իր խմածությունը չարձանագրվի, ավտոմեքենան էլ չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա», ու փորձում էր ինչ որ զանգերի միջոցով իր խնդիրը լուծել, սակայն նրա համար Ճանապարհային ոստիկանները անդրդվելի էին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Դոհայում պայթյուններ են լսվել. Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը. AP Վայոց Ձորի մարզում տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին. Aravot.am Զինված հարձակում են գործել տնային կալանքի տակ գտնվող անձի տան վրա․ մեկ անձ սպանվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո Հայաստան-Իռլանդիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը Հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան Նեպալի բանակը զորքեր է տեղակայում երկրում Շվեդիայի առողջապահության նախարարն ուշաթափվել է մամուլի ասուլիսի ժամանակ Մեկնարկել է դասական «ծածկադմփոց» գործողությունը Արցախահայության ազատության ու պետականութան համար պայքարում 12 ազատամարտիկներ զոհվեցին Աստղաշենում Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրավոր Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվի մեր ազգի խաղաղությունը․ Էրդողան Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսը Ալիևը փորձում է «միջանցքը» ներկայացնել որպես Ադրբեջանի մաս Կովբոյական Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am