Ֆրանսիան՝ դարձյալ բարձրության վրա

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ նախօրեին Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում: «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն: «Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», - ասել է Ֆրանսիայի նախագահը: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին, հայտնում է «Ազատությունը», հավելելով, որ միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին: Աշխարհահռչակ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը Մակրոնին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկ է նվիրել: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Ֆրանսիայի Էմանյուել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001-ին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: France-Presse-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ: Այժմ, այսպես ասած՝ Մակրոնը կատարեց իր խոստումը: Իսկ Ֆրանսիան փաստեց, որ հայության կողքին և ինչպես միշտ բարձրության վրա՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կատարած իր քայլերով: Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է հետևյալը. «Դա համերաշխության հզոր դրսևորում է, որը ցույց է տալու մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունները կանխելու վճռականություն»: Իսկ պաշտոնական Անկարան ինչպես և սպասվում էր՝ կոշտ արձագանքեց: Թուրքիան դատապարտել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը: «Հայերի, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են, չունեն որևէ իրավական հիմք և հակասում են պատմական փաստերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը: Իսկ ահա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը: ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյոք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու նախագահ Մակրոնի որոշումից հետո»: Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օրվա հիմնադրմամբ նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին: «Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետների փոխանակման: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am