ՆԱՏՕ-ն մոտենում է Հայաստանին

Փետրվարի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում Մակեդոնիան ռազմական կառույցին անդամակցելու մասին պատմական հուշագիր ստորագրեց՝ այդպիսով դառնալով կազմակերպության երեսուներորդ անդամը: «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում ժողովրդավարության և դաշինքի գաղափարախոսությունը կիսողների համար», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը հայտարարել է, որ իր երկիրը երկար ճանապարհ է անցել դաշինքին անդամակցելու համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Հունաստանի ղեկավարությանը առաջին անգամ հարցը չարգելափակելու համար: Մինչ ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու մասին այդ փաստաթուղթը կվավերացվեն դաշինքի անդամ քսանինը երկրները, Մակեդոնիան կարող է մասնակցել կառույցի միջոցառումների որպես հրավիրյալ կողմ: Սկոպյեն վերջին տարիներին արդեն մասնակցել է մի քանի ծրագրերի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», դաշինքին անդամակցելու նախապատրաստական գործողությունների ծրագրերին: Բացի այդ ՝ մակեդոնացի զինվորականները նաև ակտիվորեն մասնակցել են Աֆղանստանում և Կոսովոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին: Հիշեցնենք, որ դաշինքին Մակեդոնիայի անդամակցությանը տարիներ շարունակ խոչընդոտել է Հունաստանը. երկու հարևան երկրները սկզբունքային տարաձայնություններ ունեին Մակեդոնիա անվանման շուրջ: Հարավսլավիայի փլուզմանը հաջորդած Մակեդոնիայի անկախացումից հետո Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել այդ անվանումից: Տասնամյակներ ձգված վեճն ի վերջո հանգուցալուծվեց անցյալ տարի: Մակեդոնիայի և Հունաստանի իշխանությունները համաձայնեցին փոխել երկրի անվանումը, որի դեպքում Աթենքը չի խոչընդոտի հարևան երկրի եվրաինտեգրման քայլերին: Պատմական այդ համաձայնագիրը, սակայն, կոշտ քննադատության արժանացավ ինչպես Հունաստանում, որտեղ պնդում են, որ ընդհանրապես պետք է հրաժարվել Մակեդոնիա անվանումից, այնպես էլ Մակեդոնիայում, որտեղ Հունաստանի հետ գործարքը գնահատում են նվաստացուցիչ: Մակեդոնացիներից շատերը իշխանությունների զիջումների գնալու պատրաստակամությունը որակեցին դավաճանություն, որը հարվածում է երկրի արժանապատվությանը: Չնայած այս քննադատությանը, փաստաթուղթը այդուհանդերձ վավերացվեց երկու երկրների խորհրդարանների կողմից: Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի, ինչն էլ կանաչ լույս դարձավ նախկին բալկանյան երկրի համար՝ դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ճանապարհին: ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ցույց է տալիս, որ դաշինքի դռները բաց են, և նա կշարունակի Վրաստանին աջակցել այդ ճանապարհին, Սկոպիեի հետ արձանագրության ստորագրման արարողությունից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Լրագրողները Ստոլտենբերգին հարցրել են, թե այս իրադարձությունն ինչ է նշանակում Վրաստանի անդամակցության հեռանկարների տեսանկյունից: «Դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որոնք ՆԱՏՕ-ի արժեքների կրողներն են»,- ասել է Ստոլտենբերգը ճեպազրույցում: Նրա խոսքով՝ դաշինքը «շատ ոգևորված է այն բանից, ինչ տեսնում է Վրաստանում, այն է՝ հանձնառությունը բարեփոխումներին և պաշտպանության ու անվտանգության ինստիտուտներն ուժեղացնելուն», ինչպես նաև ողջունում է անցյալ տարվա հուլիսի գագաթնաժողովում ղեկավարների կողմից պարզորոշ արտահայտված հանձնառությունը Վրաստանի անդամակցության հեռանկարներին: «Մենք խորացրել ենք Վրաստանի հետ համագործակցությունը: Այսպիսով, մենք կշարունակենք Վրաստանին աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու տանող նրա ճանապարհին»,- հավելել է Ստոլտենբերգը։ Երեկ էլ Ուկրաինան Սահմանադրությամբ ամրագրեց, որ երկիրը շարժվում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ: Օրենսդրական լրացմանն այսօր կողմ է քվեարկել Գերագույն ռադայի 334 պատգամավոր՝ անհրաժեշտ 300-ի փոխարեն: Պատգամավորները պնդել են, թե այս քայլով փորձում են ապահովագրել Կիևի արտաքին քաղաքական կուրսը՝ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայացրած փոփոխությունների օգտին նաև ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել էր Ուկրաինայի ավելի քան մեկուկես միլիոն քաղաքացի: Այսպիսով, նախկին խորհրդային հանրապետություններից երկուսի ապագան հստակ է՝ դեպի Արևմուտք: Հայաստանն այս առումով այժմ ուշագրավ փուլում է հայտնվել, որտեղ խաղացողները Հարավային Կովկասի համար կարող են դաժան վեճի բռնվել ազդեցության պահպանման համար: Եթե արևմուտքի քաղաքականությունն, այսպես ասած՝ մեղմ է, հանդուրժող այն առումով, որ նրանք ոչ ոքին չեն պարտադրում ընտրություն կատարել, ապա Ռուսաստանի քայլերը կարող են շատ ավելի կոշտ լինել ազդեցության պահպանման առումով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am