«Դա բանավոր մակարդակում է եղել». Փաշինյանի խոսնակը՝ Սիրիա զորախումբ ուղարկելու պայմանավորվածության մասին

«Խորհրդարանական պետության տրամաբանությունն ինքնին, առնվազն, ենթադրում է, որ դա պետք է խորհրդարանի կողմից վավերացվեր կամ խորհրդարանի կողմից որևիցե կերպով հավանության արժանանար»,- ՀՀ կառավարության կողմից Սիրիա ուղարկված ՀՀ Զինված ուժերի զորախմբի վերաբերյալ նման կարծիք է հայտնել Դանիել Իոաննիսյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում: Առաքելության կազմում ընդգրկվել են նաև ռազմական ոստիկաններ, ինչը, ըստ Իոաննիսյանի, ՀՀ օրենքի խախտում է. «Ռազմական ոստիկանության ծառայողները, հստակ օրենքով նշված է, թե ինչ խնդիրներ կարող են լուծել, ու այս պարագայում սա ևս խախտված է»,- ասել է նա: ՀՀ Պաշտպանության նախարարության մակարդակով առաջին անգամ Սիրիա ուղարկված սակրավորների, բժիշկների և ռազմական ոստիկանների խմբի մասին իր դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը. «Ծիծաղելի են կառավարության ջանքերը, փորձերը «ֆռցնել» հասարակությանը ևս մեկ անգամ՝ մեջբերելով 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագիր»,- նշել է Արմեն Աշոտյանը: Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը վերաբերվում է 2001 թվականին Սիրիայի և Հայաստանի կնքած ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրին, որը հրապարակված չէ: «Անգամ եթե Պաշտպանության նախարարությունն ուղարկեր նվագախումբ, կամ ռազմական սպորտային ռոտա, մեկ է, դա համարվում է Զինված ուժերի ստորաբաժանում»,- ևս մեկ անգամ պարզաբանել է Աշոտյանը: «5-րդ ալիք»-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից, ով լրագրողի այն հարցին, թե ինչու է ստորաբաժանումը Սիրիա ուղարկվում ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ոչ, օրինակ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Վ.Կարապետյանը պատասխանել է. «Մեկը պըտի՞ ուղարկեր… Տենց ա որոշվել, որ ավելի հարմար էր: Քանի որ լոգիստիկ աջակցությունը ռուսական կողմն է արել, հիմա տենց ա ստացվել, որ հենց Պաշտպանության նախարարությունն ա ուղարկել»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, հեռուստաալիքի հետ զրույցում բոլորովին այլ բան է ասել փաստաթղթի մասին. «Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»: Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Սիրիա ուղարկված ստորաբաժանումը Հայաստանի դրոշի տակ է իրականացնելու իր առաքելությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Ես կճշտեմ, ես կճշտեմ…»:

«Անգամ եթե Պաշտպանության նախարարությունն ուղարկեր նվագախումբ, կամ ռազմական սպորտային ռոտա, մեկ է, դա համարվում է Զինված ուժերի ստորաբաժանում»,- ևս մեկ անգամ պարզաբանել է Աշոտյանը: «5-րդ ալիք»-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից, ով լրագրողի այն հարցին, թե ինչու է ստորաբաժանումը Սիրիա ուղարկվում ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ոչ, օրինակ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Վ.Կարապետյանը պատասխանել է. «Մեկը պըտի՞ ուղարկեր… Տենց ա որոշվել, որ ավելի հարմար էր: Քանի որ լոգիստիկ աջակցությունը ռուսական կողմն է արել, հիմա տենց ա ստացվել, որ հենց Պաշտպանության նախարարությունն ա ուղարկել»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, հեռուստաալիքի հետ զրույցում բոլորովին այլ բան է ասել փաստաթղթի մասին. «Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»: Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Սիրիա ուղարկված ստորաբաժանումը Հայաստանի դրոշի տակ է իրականացնելու իր առաքելությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Ես կճշտեմ, ես կճշտեմ…»: 168.am

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am