Արցախում խաղաքարտեր են բացվում.արջի ծառայություն մատուցողները

Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղաքական հայտը առաջիկա 2020 թվականի նախագահի ընտրություններին, Արցախում իրարանցում է առաջացրել: Խնդիրը ոչ այնքան Բաբայանի անձն է եւ այն, որ ընտրություններին նրա մասնակցությունից շատերը սարսափահար են եղել, այլ նրա հայտարարությունն այն մասին, որ Արցախի քաղաքական ու ռազմական էլիտան 2016-ին Սերժ Սարգսյանի հետ քննարկել է <<հող հանձնելու >> ծրագիր: «Էն որ հիմա բլբլում են, էն ժամանակ բլբլայիք,որ եկել էր ձեզ հետ խոսելու եւ ասել էր՝ ինչ է լինելու: Այն ժամանակ, որ խոսեիք մենք կհասկանայինք, որ դուք ինչ-որ մի հարց եք լուծում: Բոլորն այդ դահլիճում են եղել: Օրինակ, թող Ռազմիկ Պետրոսյանը կամ Արմո Ծատրյանը ասեն, թե ինչի մասին են խոսել», հայտարարել էր Բաբայանը: Նրա այս հայտարարությանն Արցախից արձագանքել են շատերը՝ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, այսինքն նրանք, ովքեր հավակնում են մասնակցել Արցախում սպասվելիք նախագահական ընտրություններին: Ուշագրավ է, որ բոլորը միաբերան հերքել են Սամվել Բաբայանի հայտարարությունը, հայտնելով ճիշտ հակառակի մասին, որ այդ հանդիպումից հետո Արցախի ղեկավարության տոնայնությունն ավելի է կոշտացել Ադրբեջանի նկատմամբ: Մինչդեռ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ավելի հեռուն է գնացել եւ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հաջորդ նախագահի հարցին նշելով, որ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք: «Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշխատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին, գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»,- գրել է Աղաբեկյան: Դժվար է կշռելը՝ Արթուր Աղաբեկյանը իր քայլով ավելի շատ օգնել, թե վնասել է Արայիկ Հարությունյանին, Աղաբեկյանը ամենաշատ քննարկված պաշտոնյաներից է՝ վատ իմաստով, եւ լրատվամիջոցները հաճախ են անդրադարձել Աղաբեկյանի բիզնես գործունեության եւ մութ գործարքների մասին խոսվում է տասնամյակներ շարունակ, դեռ չի մարել Մարտիկ հիմնադրամի շուրջ բարձրացած աղմուկը, եւ ահա, Արթուր Աղաբեկյանը հանկարծ ստանձնում է Արայիկ Հարությունյանի անձնական աշուղի դերը: Եթե Արայիկ Հարությունյանն անձամբ չի մտահաղացել այս անհաջող փիառ ակցիան, ուրեմն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ իրեն ազատելու արջի ծառայություններից: Արցախում հակառակ Աղաբեկյանի պնդումների այլընտրանք որքան ուզեք կա, այսօրվա քաղաքական ղեկավարության յուրաքանչյուր դերակատար դրա վառ օրինակն է, որն անցել է պատերազմի դաշտով եւ ուղնուծուծով զգում է ղարաբաղյան հարցի էությունը: Եւ առհասարակ՝ ով է Աղաբեկյանին իրավունք տվել խոսելու մի ողջ ժողովրդի անունից ու ընտրություններից առաջ հայտարարել, որ Հարությունյանն այլընտրանք չունի: Անի Սահակյան

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am