ԵԽ գլխավոր քարտուղար. Պետք է վերադառնալ բանակցություններին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուբորն Յագլանդը կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: «Ես տագնապած և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սրացմամբ»,- ասել է նա: «Եվրոպայի խորհուրդը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել այդ ոչ անհրաժեշտ արյունահեղությունը, որը կհանգեցնի միայն հետագա բռնությունների ու մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց զոհվելուն»,- ընդգծել է Յագլանդը: Նա հակամարտության կողմերին կոչ է արել «պաշտպանել կյանքի իրավունքը, որը երաշխավորված է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով, և վերադառնալ հրադադարի պահպանմանն ու վերսկսել խաղաղ բանակցությունները»:
