Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թեւը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։ «168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի եւ իր գործունեությունը ծավալելու է  ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Միեւնույն ժամանակ՝ ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում երկրի ակտիվ քաղաքական կյանքից՝ անցնելով յուրաքանչյուրն իրենց մասնագիտական գործունեության ծավալմանը, այլ շարունակում են իրենց ձեռքը պահել քաղաքական անցուդարձի զարկերակի վրա՝ իրենց կուսակցական գործունեությունը համատեղելով հարակից ոլորտների հետ։ Մեր այս տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաեւ Արմեն Աշոտյանը։ Մեր այն դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից եւ միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետեւաբար՝ նաեւ աշխատանքը Հայաստանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am