Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը

Իշխանությունն իր իսկ ձեռքով կազմաքանդում է պետական ապարատը Փաշինյանի իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ թե՛ վարչապետը, և թե՛ նրա թիմի մի շարք անդամներ դեռևս չեն ապրել այն կարևորագույն տրանսֆորմացիան, որն իրենց թույլ կտար լրագրողից, քաղաքացիական ակտիվիստից, միտինգավորից վերածվել իրական պետական գործչի: Երբ Փաշինյանն իր իսկ սեփական լրատվամիջոցով նյութ է դնում հետևյալ վերնագրով՝ «X նախարարը բերման է ենթարկվել Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցության կողմից», իսկ հաջորդ նյութով հարց էր տրվում, թե էլ ով է բերման ենթարկվելու, վարչապետը չի հասկանում, որ նման վերաբերմունք ցուցաբերելով բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ նա այդ մարդկանց դելեգիտիմիզացնում է իրենց իսկ ենթակաների մոտ: Կամ երբ քաղաքական իրավիճակից ելնելով՝ ոմանք իրենց թույլ են տալիս ոստիկանապետին հրապարակավ վիրավորել դատարանի դահլիճում և դրա համար խիստ պատիժ չեն կրում, ապա դրանով հարված է հասցվում ամբողջ ոստիկանական համակարգին: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անկեղծ դա չի հասկանում և չի էլ հասկանում դրա վտանգը պետության համար: Դատեք ինքներդ անգամ զուտ կենցաղային օրինակով. եթե քարտուղարուհու ներկայությամբ վիրավորում և նվաստացնում ես նրա ղեկավարին կամ էլ նրա ղեկավարին գրեթե պետական լրատվական գործակալության կարգավիճակ ունեցող ԶԼՄ-ով ես նվաստացնում, ապա չզարմանաս, որ մի օր, պատկերավոր ասած, քարտուղարին անգամ սուրճ չի դնի իր ղեկավարին: Պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը սկսվել էր դեռ այն պահից, երբ Փաշինյանի լրատվամիջոցը հրապարակեց Մանվել Գրիգորյանի նկարը մեկուսարանից: Ոմանք, իհարկե, բերանները բաց ծափ էին տալիս, բայց չէին հասկանում, որ փաստացի այցելություններ ապահովելու և ինքնահաստատվելու համար իշխանությունները պատրաստ են արժեզրկել ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը՝ որպես կարևորագույն պետական կառույց: Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am