Աթեիստ Պոզները Աստծո գոյության մասին

Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները, չնայած իր աթեիստական հայացքներին, չի բացառում, որ կարող է հավատալ Աստծո գոյությանը: «Ես ելնում եմ այն հանգամանքից, որ «երբեք» եւ «անհնար» է բառերը պետք է շատ հազվադեպ օգտագործել: Կյանքում ամեն ինչ պատահում է»,- հայտարարել է նա լատվիական mix tv-ի «Բաժանորդը հասանելի է» ծրագրի եթերում: Ինչ վերաբերում է Աստծուն հավատալուն, այսինքն՝ ինքը կհավատա՞, թե՞ ոչ, ապա դա, նրա խոսքով, «քիչ հավանական է, բայց սխալ կլինի ասել, որ դա չի կարող տեղի ունենալ»: 2017 թվականի մայիսին, երբ ռուսաստանցի բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն դատապարտեցին պայմանական պատժի այն բանի համար, որ նա փոքեմոններ էր որսացել տաճարում, Պոզները գրել էր, որ ինքն աթեիստ է եւ կարծում է, որ Աստված չկա: «Այնպես չէ, որ ես շրջանագծով վազում եմ ու առավոտից երեկո բղավում՝ «չկա», «չկա», բայց եւ իմ համոզմունքներն էլ չեմ թաքցնում»,- այդ ժամանակ գրել էր լրագրողը: