«Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձը բարձր պաշտոն է ստացել». Հայկ Ալումյան (video)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադառնալով այն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելած անձանց, նշեց, որ չի լսել, որ երկրորդ նախագահին որևէ պատգամավոր այցելած լինի։ «Բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա փորձել է այցելել երկրորդ նախագահին, բայց չեմ ուզում մանրամասնել, թե ով։ Պարոն Քոչարյանը չի ցանկանում, որ այս հարցը մեկնաբանեմ»,- շեշտեց փաստաբանը։ Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործում կա՞ն ուղղորդված կամ կեղծ ցուցմունքներ, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մեջ կա մի հատված, որն իրականությանը չի համապատասխանում։ «Այդ ցուցմունքը տված անձը պաշտոնում բավականին բարձրացում է ունեցել։ Եթե ցանկանայի անուն տալ, միանգամից կտայի։ Նախաքննական գաղտնիքի տեսանկյունից՝ անուն չեմ տա»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։
