Վանեցյանի նոր կադրը՝ փորձություն համակարգի համար

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում տարեսկզբին աղմկահարույց նշանակում է տեղի ունեցել: «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Իրականում այս նշանակումը լի է վտանգներով, փառահեղ կարիերայով հայտնի Սերոբ Հարությունյանը ավելի շուտ դառնալու է փորձություն մեր ազգային անվտանգության համար, քան կարողանալու է ի պաշտոնե ծառայություն մատուցել անվտանգության ոլորտում: Մամուլում բազում նյութեր կան, որոնք պատմում են Հարությունյանի անցած փառահեղ ուղու մասն: Այսպիսով, նա ինչպես թերթն էր գրել հայտնի է կրիմինալի հետ իր կապերով: Եթե ամփոփ բնութագրեն այս նորանշանակ պաշտոնյային, ապա նախկին իշխանության և հայտնի սպասավորն է: Դեռևս 90-ականներին Սերոբ Հարությունյանը լինելով հասարակ, ծանր սոցիալական կարգավիճակով ապրող սպա, 2005-2006թթ ՀՀ Ոստիկանությունից Հրաչյա Հարությունյանի (կրակեմ Հրաչ) հովանավորությամբ ԱԱԾ-ում աշխատանքի է անցել որպես օպերլիազոր. Հրաչյա Հարությունյանը ԱԱԾ առաջին տեղակալն էր: Հետագայում նույն կրակեմ Հրաչի շնորհիվ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ–ի կողմից նշանակվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ օպերատիվ գծով: Նախկիում սոցիալական ծանր կացությամբ ապրող Սերոբ Հարությունյանը այդ պաշտոնում հանկարծ էլիտար շքեղ բնակարան է ձեռք բերում հյուսիսային պողոտայում մոտ 200 քմ ընդհանուր մակերեսով։ Նա ըստ մամուլի՝ բացի հյուսիսային պողոտայի շքեղ բնակարանից ունի նաև հարյուր հազարավոր դոլարների հասնող շքեղ ավտոմեքենաների պարկ, մի քանի առևտրային տարածքներ, գազալցակայան։ 2010թ, երբ ՀՀ ԱԱԾ առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, Սերոբ Հարությունյանը նշանակվեց Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության պետ, նա հասցրել էր ԱԱԾ-ից տեղափոխվել ոստիկանական համակարգ: Առաջին իսկ գործը որպես Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ, իր, արդեն նախկին կոլեգաների նկատմամբ բանսարկությունն էր, որի հետևանքով ԱԱԾ որոշ աշխատակիցներ վերջինիս հակասական գործողությունների արդյունքում անարդարացի արձակվեցին ծառայությունից: Հետագայում ինքը Հարությունյանը մի քանի աղմկոտ պատմություններից հետո հայտնվեց կադրերի ռեզերվում, սակայն բարձր հովանավորյալների շնորհիվ մի քանի տարի առաջ նշանակվեց Կոտայքի մարզային վարչության պետի  պաշտոնում, որտեղից ըստ մամուլի տեղեկությունների՝ նրան հեռացրեցին օրենքով գողերի հետ կենացներ խմելու և այդկերպ ոստիկանական համակարգը արատավորելու համար, որը բացահայտ իր մեկնաբանություններում այդ ժամանակ արեց նաև այդ ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ս.Հարությունյանը երկար անգործ չմնաց և իր ունեցած լայն կապերի ու միջոցների շնորհիվ նշանակվեց ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի ղեկավար: Այդ ժամանակ Սերոբ Հարությունյանին հովանավորում էին ՀՀ վերաքննիչ քրեական պալատի նախագահ Վազգեն Ռշտունին, ՀՀ ԱԱԾ Տնօրեն Գեորգի Կուտոյանը, Վ.Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Կարապետյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը և իհարկե անմասն չէր կարող մնալ քրեական աշխարհը, որի համար նա իդեալական թեկնածու էր որպես երկրի հեղինակավոր բանտի բանտապետ: Ազատվեց հեղափոխությունից հետո: Եվ այսօր նման «փառահեղ» ուղի անցած նախկին ռեժիմի սպասավորը  Ազգային Անվտանգության ծառայությունում, նշանակվում է իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի ղեկավար։ Նշանակվում է այն ժամանակ, երբ ՀՀ-ն ցանկանում է իրականացնել անցումային արդարադատության ներդնում, իսկ ամենացավոտ և մտահոգող հանգամանքը կայանում է նրանում, որ նշանակվելով այդպիսի պատասխանատու պաշտոնին վերջինիս հասանելի է դառնում ԱԱԾ-ի նշված ոլորտի գործակալական ապարատը: Անի Սահակյան

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am