Արթուր Իսպիրյանը տեղյակ չէ, թե ինքն ու կինը «Համահայկական» հիմնադրամին գումար փոխանցել են, թե՝ ոչ
Երգիչ, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը և նրա կին Մադլենը, կոչ էին արել բոլոր հայերին միանալ և գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, քանի որ վստահ էին, որ այժմ այդ գումարները օգտագործվելու են նպատակին: Armdaily.am-ի հետ զրույցում Արթուր Իսպիրյանն ասաց, որ այդ գործերով զբաղվում է իր կինը.«Ճիշտն ասած ես այդ հարցերից գլուխ չեմ հանում, կինս է զբաղվում այդ հարցերով: Եվ, եթե ասել է, որ կփոխանցի ուրեմն արդեն փոխանցել է կամ շուտով կփոխանցի»: Մեզ հետ զրույցում Իսպիրյանը նշեց, որ կճշտի ավելի մանրամասն և կտեղեկացնի.«Ինձ թվում է փոխանցել է: Եթե դեռ չի փոխանցել տույժն ու տուգանքն էլ հետն անպայման կփոխանցի»,-եզրափակեց երգիչը: Նա նշեց նաև, որ կնոջից կճշտի կզանգի։ Զանգելու դեպքում, պատրաստ ենք հրապարակել նոր տեղեկատվությունը։ ">http://
