Հայաստանը դեռ չի պատասխանել Ստանիսլավ Զասի առաջարկին
Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասն այն կարծիքին է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով, գրում է Sputnik.by-ը: «Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ ոչ մի կերպ առաջ չի գնում: Ես Հայաստանին առաջարկ եմ ուղարկել և պատրաստ եմ հայկական կողմին հարմար ցանկացած պահի հանդիպել, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,-նշել է նա: Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարը հաղորդել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն աջակցել են իր թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա հատուկ ուշադրության է արժանացրել այն, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ որոշումը կարող է ընդունվել սահմանափակ կազմով: «Դա լավագույն տարբերակը չէ: Նման որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով: Դա է նորմալ, անխափան աշխատանքի երաշխիքը: Հուսանք, որ նման որոշում կոնսենսուսի միջոցով կկայացվի մոտ ժամանակներս»,- նշել է Զասը: yerevan.today
