Երկար մտածելուց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունել է առաջին մարդկային կորուստները՝ հայտարարելով, որ 12 զինծառայող է սպանվել: Բաքուն այս պահի դրությամբ ընդունել է միայն մեկ ուղղաթիռի եւ մեկ տանկի ոչնչացումը: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հաղորդում են, որ ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հրետակոծության հետեւանքով վիրավորված երկու երեխաների վիճակը կայուն ծանր է: 12-ամյա Վարդան Անդրեասյանը եւ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են: Հիշեցնենք, որ եւս մեկ երեխա` 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, մահացել է:
Վիրավորների թվում է նաեւ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը:Նա լյարդի վնասվածք է ստացել, վիճակն այժմ ծանր կայուն է:
Այս պահին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը մնում է լարված, շարունակվում են մարտերը տարբեր ուղղություններով:
Այսօր երեկոյան ԱՄՆ-ից Երեւան վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի:
Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ հարձակողական գործողություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում դատապարտել են ուժի կիրառումը եւ կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու համար:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Սեյրան Օհանյանի հետ ունեցել է հեռախոսազրույց, որի մանրամասները չեն հաղորդվում:
Ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովը: Լավրովը բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ, նա կողմերին կոչ է արել ազդել իրավիճակի վրա Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու նպատակով:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը