«Խաղաղասեր» Ալիև պլանն՝ Ադրբեջանում

«Հնարավո՞ր է արդյոք Ադրբեջանի բնակչությանը նախապատրաստել խաղաղության». այս թեմային է նվիրված եղել նախօրեին Բաքվում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված քննարկումը: Դրա կազմակերպիչը, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Բաքվում գործող «Հումանիտար հետազոտությունների կենտրոնն» էր, որի ղեկավար Ավազ Հասանովի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խաղաղության հաստատման թեմային որոշեցին վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո: Դրա ավարտին համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում կողմերը նշել էին երկու երկրների հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին «Այդ հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության և կայուն զարգացման լուրջ ազդակ կարող է հանդիսանալ», - նշում էր Ավազ Հասանովը: «Ամենակարևորը՝ երկու երկրների բնակիչներին բացատրել խաղաղության հաստատման ընթացքում փոխզիջման կարևորությունը: Կողմերը չպետք է փոխզիջումն ընկալեն որպես իրենց պարտություն և դիմացինի հաղթանակ», - Բաքվում կազմակերպված քննարկման ժամանակ պնդում էր Հասանովը։ Քննարկման մասնակիցներից ևս մեկը` իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն, կոչ է արել ադրբեջանական հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ընթացքում համագործակցել նաև պետական մարմինների հետ: Ջաֆարօղլուն, մասնավորաբար, առաջարկում էր, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպում կազմակերպեն երկրի արտաքին գործերի նախարարի հետ` քննարկելով ղարաբաղյան կարգավորման ընթացքը: «Երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ճանապարհին ներքին երկխոսությունը ևս շատ կարևոր է», - նշում էր ադրբեջանցի իրավապաշտպանը: Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամ Ազեր Հասրեթի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար առանցքային նշանակություն ունի երկու ժողովուրդների շրջանում փոխադարձ ատելության մակարդակի նվազեցումը: «Խաղաղությունը պետք է բացատրվի երկու ժողովուրդներին: Առաջին հերթին, հարկավոր է նվազեցնել ատելության դրսևորումների թիվը», - ընդգծում էր ադրբեջանցի գործիչը: Ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում երկու տասնամյակից ավելի խաղաղասիրական գործընթացներ, այսպես կոչված՝ հաշտեցման փորձեր եղել են: Մի քանի ադրբեջանցիներ այցելում էին Հայաստան, շփվում հայերի հետ՝ միջազգային կոնֆերանսների ընթացքում, սակայն այդ մարդկանց Հայաստանի համար աշխատող լրտեսներ ներկայացրեցին, գցեցին բանտերը, ապա քշեցին երկրից: Իսկ տարիներ շարունակ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության քարոզ է իրականացվել: Հետևաբար՝ ի՞նչ խաղ է սկսել Ալիևը: Այդ ի՞նչ խաղաղասիրական պոռթկում է արթնացել: Կամ՝ ինչպե՞ս է պատրաստվում պետական մակարդակով երկու տասնամյակ հայերի նկատմամբ ատելություն սերմանացած Ալիևն իր ժողովրդին հայերի հետ հաշտության, խաղաղության նախապատրաստել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am