«Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին». Շարմազանով

Դեռևս 2018թ. մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախի Հանրապետություն, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ Այնուհետև ՀՀ կառավարության 100 օրն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով, որ Արցախի հարցը չի կարող լուծվել բանակցային գործընթացում առանց Արցախի մասնակցության։ Սակայն փետրվարի 6-ին ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում որևէ խոսք չկա այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով՝ ինչո՞ւ հեղափոխության օրերին ՀՀ վարչապետի պնդումները՝ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ կրկին վերադարձնելու վերաբերյալ, տեղ չեն գտել կառավարության ծրագրում։ Է. Շարմազանովը նախ՝ նկատեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանազավթում, իշխանափոխություն, որն իրականացվեց համապատախսն ուժերի կողմից, որպեսզի Հայաստանում չլինի ինքնիշխան, ուժեղ, Արցախի հարցում հավասարակշիռ մոտեցում ունեցող իշխանություն։ «Իշխանափոխության հենց առաջին օրերին նշել եմ, որ այս իշխանափոխության հիմնական նպատակները ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարության զարգացումն է, այլ այստեղ տեսնում եմ ստորջրյա հոսանքներ, ոորնք կապված են Արցախի հիմնահարցի հետ։ Կարճ ժամանակահատվածում մենք տեսանք, որ Փաշինյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան: Նույնը նաև Արցախի հարցում է։ Մայիսի 9-ին նա Ստեփանակերտում սուպեր հայրենասիրական տոնով ասում էր, որ Բակո Սահակյանը պետք է լինի բանակցությունների ներկայացուցիչ, բայց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները գոյություն չունեն։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սա էլ այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն էր եղել Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում և Ժնևում։ Սա չլսված ու չտեսնված բան է, երբ մի երկրի վարչապետը հղում է անում մի երկրի ղեկավարին, որը ծավալում է հակահայկական գործունեություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում կարծես թե խոսք չկա նաև Արցախի միջազգային ճանաչման մասին, խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, սակայն միջազգային ճանաչման մասին, գոնե ներածական հատվածում, չի խոսվում։ «Այսօր մեր և այս նոր կառավարության խնդիրը պետք է մեկ բան լինի՝ խոսեն ոչ թե տարածքներից ու խաղաղությունից, այլ խոսեն և գործեն Արցախի միջազգային ճանաչման համար։ Համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի հետ, որ այս տարի պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ջանքերի տարի, ինչը չեմ տեսնում։ Ծրագրում չկա նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, այդ մասին խոսք չկա, քանի որ Փաշինյանը գործիչ է, որն իր թիմի հետ չունի հայեցակարգ։ Որքան էլ նրա կուսակիցները սկսեն գովաբանել Կառավարության ծրագիրը, միևնույն է՝ ինձ համար էականն այն է, ինչ կարդում եմ ու տեսնում։ Այս ծրագիրն Արցախի հարցում լուրջ հետընթաց է։ Եթե Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ ներկա չեղավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ուրեմն՝ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ժողովրդին»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա, Արցախի հարցը քիչ թե շատ ուսումնասիրած փորձագետների, լրագրողների և քաղաքական գործիչների համար մեկ բան ակնհայտ է, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանն Արցախի մասով չի ունեցել տարրական փորձագիտական գիտելիքներ և չի էլ գիտակցել, որ Արցախի մասին շաբլոնային հայտարարություններ չպետք է անել։ «Փաշինյանը շատ անհաջող հայտարարություն արեց, թե իբրև Հայաստանն Արցախի կոնֆլիկտի կողմ է, սա՝ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ ադրբեջանցիների հետ կռիվ ենք տալիս տարբեր միջազգային կառույցներում, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է։ Փառք Աստծո, մի երկու անգամ քննադատեցինք, այդ ամենն այլևս չկրկնեց, բայց սա խոսում է նրա պատրաստ չլինելու մասին։ Տուրք տալով իր զգացմունքներին, Փաշինյանին թվաց, թե ինքը դեռ ընդդիմության առաջնորդ է և միտինգ է անում, հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բա ո՞ւր է, ինչո՞ւ չի վերադարձել, 9-10 ամիս է՝ դուք եք իշխանություն։ Ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անունից չի խոսելու, սա շատ սխալ քաղաքականություն է և սա ոչ այլ ինչ է, քան Արցախին միայնակ թողնել բանակցություններում։ Սա պատասխանատվությունից խուսափելու և Արցախի ղեկավարությանն ու արցախահայությանը նոր հնարավոր ճնշումների ենթարկելու ուղիղ ճանապարհ է։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հայաստանն ու այսօրվա իշխանությունը մեկ բան պետք է անի՝ հետևի 1991 թվականի հանրաքվեի արդյունքների իրականացմանը։ Արցախը փաստացի անկախ երկիր է, ունի իր բոլոր պետական ինստիտուտները։ Քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ «ֆռռացնելը» շատ ծանր է նստելու։ Ճիշտ է, լրագրողներին շատ եմ սիրում, բայց լինել թերթի խմբագիր և լինել պետության ղեկավար՝ Արցախի հիմնախնդրում հայկական կողմի ղեկավար, երկու շատ տարբեր պարտականություններ են ենթադրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը։ Նրա բնորոշմամբ՝ այս ամենը կոչվում է «նահանջ երգով», և ՀՀ վարչապետի մոտ «նահանջ երգով» է։ «Նայեք, նրա ոճը, հայտարարությունները վարչապետության սկզբում և այժմ։ Այլևս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություների մասին, Արցախի միջազգային ճանաչումից չի խոսում, ընդհանրապես չի խոսում Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից։ Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, բոլորն ասում էին՝ ՀՀԿ-ն վատն է, Սերժ Սարգսյանը վատն է, տեսա՞ք՝ ինչ տղա է Նիկոլը, պորտները տեղը դրեց ու հայտարարեց, որ Արցախին բերելու է բանակցությունների սեղանին։ Բա բեր, ընկեր, սպասում ենք, ո՞ւր է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։ Զվարթ Խաչատրյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am