ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանը վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարցերով նախկինխորհրդական Արսեն Խառատյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել մամուլի մասին, որը մեդիաոլորտի ներկայացուցիչների խիստ քննադատությանն էր արժանացել։ «Այս ամենում «Իմ քայլի» գործընկերների համար առավել վտանգավորն այն է, որ նշված մեդիատիրույթը նաև փորձեր է անում կասկածի որթ գցել դեռևս ողորկ ու կայացման փուլում գտնվող թիմի մեջ: «Իշխանության մեր աղբյուրները», «ներսից մեզ հասած լուրերի համաձայն», «կառավարության մեր աղբյուրը» ու նմանատիպ այլ ձևակերպումներով, թիմակիցների միջև անվստահություն սերմանելու փորձեր են արվում, ինչը, եթե այս փուլում դեռևս տհաճ գլխացավանք է միայն, ապա առաջիկայում կարող է իրական վտանգ դառնալ: Ուստի ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Ըստ իս, այս փուլում հակազդելու առավել արդյունավետ ձևը թիմակիցներին անձնական վիրավորանքներ հասցնող, կամ ակնհայտ զրպարտանք տեղացող մամուլի միջոցները բոյկոտելն է: Այո, եթե լրագրող գործընկերը կամ լրատվամիջոցը իրեն թույլ է տալիս նշաձողն իջեցնել մարդու նկատմամբ ստոր վիրավորանքների մակարդակի, ապա նրանց հետ խոսելը պետք է բացառել: Սա մի կողմից՝ կոլեկտիվ համերաշխության դրսևորում կլինի թիմակցի հանդեպ, մյուս կողմից` կկանխի այլոց կողմից պառակտելու փորձերն ու կարագացնի թիմի կայացումը»,- գրել էր Խառատյանը։ Արսեն Խառատյանին դեռևս 2016 թվականի հունիսի 6-ին «պատասխանել է» իր թիմակից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽ) Արմեն Գրիգորյանը՝ civilnet.am-ում հրապարակված իր մի հոդվածով, որը ներկայացնում ենք ստորև. «Ազատ խոսքը չի կարող սահմանափակվել վերևից». Արմեն Գրիգորյան Հայաստանում ազատ խոսքի զարգացմանը նոր մարտահրավեր է նետվել։ Օրերս տպագիր ու էլեկտրոնային 15 լրատվամիջոցներ իշխանություններին կոչ են արել կարգավորելլրատվական դաշտը։ Նրանք նույնիսկ հարկային մարմիներին հորդորել են հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ։ Ավելին, նրանք պետական կառույցներին առաջարկել են իրենց միջոցառումների լուսաբանման համար չհավատարմագրել այդ լրատվամիջոցների լրագրողներին։ Այն, որ այս իշխանությունն անպատասխանատվության ամենաբարձր մակարդակն ունի, դրանում որևիցե մեկը կասկած չունի։ Ու եթե նման պայմաններում լրատվամիջոցները իշխանություններին կոչ են անում սահմանափակել ազատ մամուլը, ապա դա միայն հնարավորություն է ստեղծում իշխանությունների համար լինել էլ ավելի անպատասխանատու։ Ի դեպ, իշխանությունը կարող է այդ գործիքը օգտագործել իր ուզած ձևով։ Ու այստեղ կարևոր չէ, թե վերը նշված լրատվամիջոցներն ինչ նպատակ են ունեցել իշխանությանը նման կոչով դիմելու դեպքում։ Փաստն այն է, որ նրանք փորձում են սահմանափակել ազատ մամուլն ու ազատ խոսքը։ Երևի անիմաստ է հիշեցնել, որ ազատ մամուլն ու ազատ խոսքը մնացած բոլոր ազատությունների հենքն են, և եթե սահմանափակվում է դրանցից մեկը, հիմք է ստեղծվում մնացած ազատությունների սահմանափակման համար։ Իշխանության անպատասխանատվության դեմ լավագույն գործիքն ազատ խոսքն է։ Պետական մարմինները, որոնք հաճախ անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, պետք է լինեն ցանկացած տեսակի մամուլի վերահսկողության տակ։ Եվ նրանք, ովքեր պետական մարմիններին պաշտպանում են լրատվամիջոցներից, միայն հնարավորություն են տալիս իշխանություններին էլ ավելի անպատասխանատու լինել։ Ի դեպ, Հայաստանը միակ երկիրը չէ, որ ազատ խոսքի զարգացման հեռանկարը փորձել է սահմանափակել։ Նույնիսկ ներկայիս ժողովրդավարական երկրներն ունեցել են նման փորձ։ Դեռ 1643թ. թվականին Անգլիայի պառլամենտում քննարկվում էր մամուլի տպագրության կարգավորման օրենքը, որը նպատակ ուներ սահմանափակել, այսպես կոչված, վատ գաղափարների տարածումը։ Օրենքին ի պատասխան` գրող Ջոն Միլտոնը 1644թ .հրապարակեց Արեոպագիտիկա (AREOPAGITICA) ելույթը, որում նա հիմնավորում է, թե ինչու չպետք է սահմանափակվի ազատ խոսքը։ Միլտոնը գտնում է, որ ճշմարտությունը չպետք է սահմանափակվի պետական ստանդարտներով։ Նա փաստարկում էր, որ ցանկացած մարդ ռացիոնալ էակ է, ունի կամք և խիղճ, այդ իսկ պատճառով հենց կարդացող մարդը պետք է մերժի որևիցե գաղափար, այլ ոչ թե՝ պետական մարմինները։ Հայաստանում էլ քաղաքացին ռացիոնալ է և ունի կամք, այդ իսկ պատճառով ընտրությունը պետք է թողնել քաղաքացուն։ 15 լրատվամիջոցների այս նախաձեռնությունը պետական մարմիններին ազատ խոսքը սահմանափակելու հնարավորություն շնորհելու փորձ է։ Իսկ դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ լրատվական դաշտի վրա։ Խոսքի ազատությունը բացարձակ արժեք պետք է լինի, որպեսզի հնարավորություն լինի հասարակության համար զարգանալ և ժողովրդավարական հասարակություն կառուցել։ Հենց այդ բացարձակ սկզբունքն է թույլ տալիս, որ հնարավորինս շատ գաղափարներ, մտքեր ու տեղեկատվություն շրջանառության մեջ դրվի, ու լուծում տրվի գոյություն ունեցող խնդիրներին։ Այդ իսկ պատճառով բացարձակ մեծամասնության դեպքում խոսքի ազատությունը սահմանափակող նախաձեռնությունների դեմ պետք է պայքարել։ Բոլոր հասարակություններում էլ կարող են անպատասխանատու անձեր լինել, բայց դա չի նշանակում, որ պետք է սահմանափակել խոսքի կամ մամուլի ազատությունը։ Լրատվականները կարող են գոյություն ունեցող խնդիրների լուծման գործիքների մասին մտածել, բայց իշխանությունը պետք է դուրս լինի այդ լուծումներից։ 168.am

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am