«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում։ Նա հիմնադրամում պաշտոնների է տեղավորում մտերիմներին, մեծ տեղ է տալիս նաեւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Մեզ հաջողվեց պարզել, որ տնօրենի խորհրդականը իր ընկերն է, նրա մտերիմներից է նաեւ Կարեն Հակոբյանը, ով կադրերի, ծրագրերի ղեկավար է։ Վերջինս, ի դեպ, բավականին հետաքրքիր լուսանկարներ ունի սոցիալական ցանցի իր էջում։ Դրանցից մեկում նա եղունգների լաք է քսել, ինչը քննարկումների է արժանացել։ Կարեն Հակոբյանը եղել է Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Գեւորգյանի կուրսեցին։ Armdaily.am-ին Լոս Անջելեսից հայտնում են, որ վերջին հեռուստամարաթոնի ժամանակ ԱՄՆ այցելած Կարեն Հակոբյանը տհաճ պատմության մեջ է ընկել, ոչ սթափ վիճակում է եղել, եւ նրա վերաբերյալ բողոքներ են ներկայացրել այնտեղի Շանթ հեռուստաընկերությանը։ Հիմնադրամում վերջերս պաշտոն է ստացել ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորուհու՝ Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը։ Նա ղեկավարելու է հիմնադրամի մարքեթինգի բաժինը։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը