Փաշինյանի պայմանը կանցնի՞. Կրկին նոր հանդիպում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ, Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»: Հայտնելով, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ և ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը: Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի և այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջև: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջև կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- ասել է ՀՀ վարչապետը: Փաշինյանն, այսպիսով, գնալով կոշտացնում, ամրացնում է հայկական կողմի դիրքորոշումը: Ըստ ամենայնի, հայկական կողմը ձգտում է հաջորդ հայ-ադրբեջանական հանդիպմանը հանդես գալ ավելի ամուր դիրքերից: Դա վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանը հաշվի է նստում հասարակական անհանգստությունների հետ: Իսկ այդ անհանգստություններն արդեն մի քանի ամիս է, ինչ հնչում են հանրային քննություններում՝ Փաշինյան-Ալիև արդեն մի քանի հանդիպումներից հետո՝ ավելի ու ավելի ինտենսիվորեն: Ի դեպ, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ տեղեկացրել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կայանալու է փետրվարի 16-18-ը: Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, և Հայաստանի ԱԳՆ-ից չեն բացառում, որ կլինի հանդիպում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Արտգործնախարարների վերջին հանդիպումը հունվարի 16-ին Փարիզում տևել էր ավելի քան չորս ժամ: «Երբ որ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, ապա մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք դրա մասին», - հավելել է Նաղդալյանը՝ պարզաբանելով․ - «Համակարգված ձևը նշանակում է, որ դա արվում է նույն ժամին և նույն օրը»: ՀՀ ԱԳՆ նախարարության խոսնակը, երեկ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իր կառավարությունը ընդհանրապես չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, վերահաստատեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովությունը գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար: «Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները՝ բացարձակապես խաղաղ, բացարձակապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովությունը այս գործընթացում գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար: Բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղության նպաստող մթնոլորտի ապահովումը՝ այդ թվում վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որը իր մեջ ներառում է նաև հակամարտության սրման ռիսկերի և ագրեսիվ հռետորաբանության բացառումը», նշել է Աննա Նաղդալյանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am