Քոչարյանի ազատության գինը՝ ում քաղցին է հագուրդ տրվում

Վերաքննիչ քրեական դատարանը, Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ և Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրա խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ կմնա ուժի մեջ։ Դատարանի որոշումից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ սպասելի էր նման որոշումը. «Այս որոշումը գնահատում եմ բացասական եւ համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի»։ Ալումյանը հայտարարել է, որ այս որոշումը կայացել է քաղաքական պատվերի արդյունքում․ «Իրավաբանությունն այս որոշման մեջ հավասար է զրոյի։ Պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով, ինչը ես արձանագրեցի, երբ այդ հարցը եղավ։ Այս որոշումը բացարձականապես իրավաբանության հետ կապ չուենցող որոշում է, որովհետեւ որեւէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն մի 10 առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար է, որպեսզի այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվի»։ Հարցին՝ ինչպե՞ս արձագանքեց երկրորդ նախագահը որոշմանը, պաշտպանը նշեց․ «Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդմանը։ Զրուցում էինք, քննարկում էինք դատարանի այս որոշումը, եւ նա արտահայտեց այն կարծիքը, որ եւս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում։ Պարտադիր բողոքարկելու ենք, հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան, զուգահեռաբար դիմելու ենք Վճռաբեկ դատարան»։ Կասկած չկա, որ միջազգային ատյաններում հերթական որոշումն է կայացվելու մեր պետության դեմ, քանի որ երկրորդ նախագահի պաշտպանները ամիսներ շարունակ, կետ առ կետ, տող առ տող հիմնավորել են, որ երկրորդ նախագահին վերագրված մեղադրանքը «ջուր» է։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ամբոխին տեսարաններով սնելու հույժ անհրաժեշտության առջեւ է կանգնած, երկրում իրական փոփոխություններ չեն լինում, տնտեսություն չի զարգանում, ներդրումներն ուշանում են։ Եւ հիմա քանի որ որեւէ փոփոխություն՝ լավ իմաստով, երկրում տեղի չի ունենում, մարդկանց մնում է սնել դեմագոգիայով, պոպուլիզմով։ Կա մի խավ, որը դեռ էյֆորիայից դուրս չի եկել եւ սնվում է արյան, բռնել-փակելու մասին տեսարաններով։ Իսկ այդ խավը պատկերացրեք, թե ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկներ, եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը մարտի մեկին ազատության մեջ լիներ։ Իսկ դատական համակարգի համար այս որոշումը ճակատագրական էր այն առումով, որ այդ համակարգը ապացուցեց, որ գտնվում է Փաշինյանի ազդեցության ներքո։ Անի Սահակյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am