Ում կողմից է «ցեց» գցվում Արցախում

Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քաղաքական հայտ է ներկայացնում, նա ցանկանում է մասնակցել Ա8ցախի նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2020 թվականին:Այս համատեքստում Բաբայանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել Ազատության հետ զրույցում : Հիշեցնենք՝ Բաբայանին Սերժ Սարգսյանի իշխանությունը 2017-ի նոյեմբերին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Դատարանը նախկին նախարարին մեղավոր էր ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանը պատգամավորական երաշխավորությամբ ազատ արձակվեց: Հենց այս ժամանակ Արցախ վերադառնալու հարցին Բաբայանը պատասխանեց՝ ինչպես կորոշեն Հայաստանի իշխանությունները: Հիմա Սամվել Բաբայանը հայտնում է Արցախի ընտրություններին մասնակցելու մասին, արդյոք այդ որոշումը Հայաստանի իշխանությանն է եւ Արցախի հերոսի հետ կապված Նիկոլ Փաշինյանը որոշակի պլաններ ունի, թե Բաբայաննն ինքն է հիշեցնում իր մասին ու կամովին մատուցում սեփական ծառայությունները: Հորդորում արցախյան ղեկավարությանը, որպեսզի ոչ մեկ չխանգարի իր քաղաքական հավակնություններին, մարտ ամսին իր կողմնակիցները ստորագրահավաք կսկսեն, որպեսզի նախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ՝ հնարավոր դարձնելով իր մասնակկցությունն ընտրություններին: Բանն այն է, որ Արցախի Սահմանադրությունը պահանջում է, որպեսզի նախագահի թեկնածուն տասը տարվա մշտական բնակություն ունենա: Բաբայանը հայտարարում է, որ վերջերս կատարված սահմանադրական այդ փոփոխությունն արվել է հենց իր համար: Նա տեղեկացնում է նաեւ իր եւ Բակո Սահակյանի միջեւ << գծի>> մասին, որը ինքն է քաշել եւ դեռ անցած տարի ասել, որ անցյալի միջեւ է այդ գիծը.«Ինձ թվացել ա պետք ա հասկանային, որ Արցախի, Հայաստանի վիճակը էնքան ծանր է, որ անձնական քեն քշել-բան իմաստ չունի, կարող ենք պետություն, տարածքներ կորցնել, պետք չի դա անել, ես իմ պարտքը կատարել եւ ասել եմ առանց հետին մտքերի»,- հայտարարել է Բաբայանը:Հարցին, թե՝ իսկ Բակո Սահակյանը քաշե՞լ է, նա պատասխանել է. «Հարց է, քաշել է, թե չի քաշել, կերեւա մոտ ժամանակներս»: Բաբայանը Արցախի ղեկավարությանը հող հանձնելու հանցակցության մեղադրանք է ներկայացնում: Այս օրերին, երբ չորս կողմից բարձրաձայնում են ղարաբաղյան կարգավորման շուրջ վտանգավոր զարգացումների մասին եւ շրջանառության մեջ է դրվել <<խաղաղություն տարածքների դիմաց>> թեզը Բաբայանը հայտարարում է, որ այդ Սերժ Սարգսյանն է, որ 2017 թվականին ցանկացել է հողերը հանձնել: Մասնավորապես խոսելով 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ իր հայտնի ձերբակալության մասին, Բաբայանն ասել է, թե մենակ ընտրության հարց չէր, նաեւ Արցախի հարց էր եւ խորհորդ է տվել ՝ գնալ ու հարցնել Արցախի ներկայիս իշխանությանը, թե Հայաստանի նախագահը 2017 թվականին ինչի մասին է իրենց հետ խոսել Արցախում, ի՞նչ զիջումներ անելու մասին: «Էն որ հիմա բլբլում են, էն ժամանակ բլբլայիք,որ եկել էր ձեզ հետ խոսելու եւ ասել էր՝ ինչ է լինելու: Այն ժամանակ, որ խոսեիք մենք կհասկանայինք, որ դուք ինչ-որ մի հարց եք լուծում: Բոլորն այդ դահլիճում են եղել: Օրինակ, թող Ռազմիկ Պետրոսյանը կամ Արմո Ծատրյանը ասեն, թե ինչի մասին են խոսել», -հայտարարել է Բաբայանը: Ըստ ամենայնի Արցախի հերոսը իր քաղաքական հայտի հիմքն այսպես կոչված խառնակչությամբ է պնդացնում՝ հաշվի առնելով արցախցիների վերաբերմունքը տարածքների խնդրին, սակայն մյուս կողմից՝ մի շարք հարցադրումներ են ի հայտ գալիս,ինչու Սամվել Բաբայանն այդ մասին ավելի վաղ չէր հայտարարում, երբ հատկապես կանգնած էր դատարանի առջեւ, ինչու է, որ երբ խոսվում է Փաշինյանի վարած քաղաքականության մասին այդպես չի վրդովվում տարածքային զիջումների հարցից եւ պատասխանում.<<Պետք է հասկանալ ին է նշանակում տարածքային զիջում, ինչը ինչի դիմաց եւ այդ մասին տեղեկացնել ղարաբաղի ժողովրդին>>: Եւ առհասարակ, միթե Արցախն այն վայրն է, որտեղ կարելի է խառնակչությամբ հարցեր լուծել, չէ որ այստեղ միակ հակառակորդը սահմանից այն կողմ կանգնած հարեւաններն են ու հեչ պետք չէ ներսից թշնամիներ հռչակել: Դժվար է հավատալ, որ սա Բաբայանի կամքով է: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանից կախվածության փաստը Բաբայանը ցուցադրում է եւս մի քանի դրվագներով: Օրինակ նա չի ցանկանում կարծիք հայտնել Մարտի 1-ի գործից, լինելով Սեյրան Օհանյանի զինակիցն ու գաղափարական ընկերը Բաբայանը հրաժարվում է պատասխանել՝ ճիշտ չէ արդյոք Սեյրան Օհանյանը, ում կարծիքով Մարտի 1-ի գործի նմանօրինակ ընթացքը ուղղակի հարված է բանակի հրամանատարությանը: Բաբայանն ասում է, թե չի կարող կարծիք հայտնել, կսպասի դատարանի որոշմանը: Ինչեւէ, ցեցը գցված է եւ Արցախում այն չի կարող անարձագանք մնալ, միթե նպատակը արցախահայությանը պառակտելն է դրանից բխող հետեւանքներով, ու դա արվում է հերոսի ձեռքով: Չգիտակցելով կամ միգուցե լավ էլ գիտակցելով,որ Արցախում, այն էլ այսպիսի փխրուն ժամանակներում, երբ չորս կողմից խոսվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի երերուն վիճակի մասին,ընդդիմադիր շարժերը կարող են ճակատագրական ավարտ ունենալ, եւ թե ընդդիմության, թե իշխանության միակ պայքարը պետք է լինի ընդհանուր հակառակորդի՝ սահմանից այն կողմ կանգնաց հարեւանների դեմ: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am