Պետք է պայքարել ֆեյք կայքերի դեմ.Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց,որ իր աշխատանքի ընթացքում կանդրադառնա քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքներին, ցմահ ազատազրկվածների խնդրին, կպայքարի ֆեյք կայքերի դեմ։ Նրա խոսքով` ֆեյք կայքերի դեմ պայքարի հարցը զգայուն հարց է, առաջարկը պետք է գա մամուլից, որպեսզի դա չընկալվի ազատ խոսքի դեմ ճնշում։
Հանձնաժողովի անդամ, Իմ քայլը խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Մամուլի մասին օրենքը հին է, կայքերը դուրս են մնացել օրենքից։ Այդ հարցը պետք է լուծել։
Նա նաև առաջարկեց ԱԺ հրավիրել համապատասխան պաշտոնյաների, ովքեր պետք է պարզաբանում ներկայացնեն կալանավայրում հացադուլից մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով։