«Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները արտահանձնվել են Հայաստան/տեսանյութ/

Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։ Նրանք 2017 թվականի սեպտեմբերի 15-ից հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։ Հայտնաբերումը վրաց գործընկերների հետ Հայաստանի ոստիկանության արդյունավետ համագործակցության դրվագներից է: ՀՀ ոստիկանության աշխատակիցները լայնածավալ ու համակարգված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Վրաստանում հայտնաբերել են 37-ամյա Բլբուլյանին ու 35-ամյա Կարադավիդովին: Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13-ն անց 30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժի ոստիկաններից մեկը ահազանգել էր բաժին ու հայտնել, որ Թուֆենկյան կենտրոնի կողմից կրակոցների ձայներ են լսվում: Նույնաբովանդակ ահազանգ էր ստացվել նաև 911 ծառայություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդն էլ հայտնել էր, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ կայանված իր ավտոմեքենան կրակոցներից վնասվել է, ինքն էլ սրահում է: Ահազանգերից րոպեներ անց քաղաքացիների հոսքը դեպքի վայրում արգելվեց՝ փորձաքրեագիտական ու քննչական գործողություններ էին կատարվում: Այդ պահի դրությամբ հայտնի էր, որ մի տղամարդ է հրազենային վիրավորումով տեղափոխվել հիվանդանոց: Վնասվել էր նրա աջ բազուկն ու կրծքավանդակը: Վիրավորը Ալավերդու բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանն էր: Թուֆենկյան հյուրանոցի մոտ հայտնաբերվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը ևս Ալավերդուց էր՝ 43-ամյա Գագիկ Մոսինյան: Պարզվեց, որ միասին են եղել, երբ նրանց ուղղությամբ կրակել են, նաև, որ հրազեն գործադրողները երեքով են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվեց «Ֆոլքսվագեն»: Նախնական տվյալներով՝ կասկածյալներն այդ մեքենայում են եղել: Հանցագործությունից հետո, թողնելով մեքենան, ոտքով փախել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ դատարկ պահունակով, նաև «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, 5.45 մմ տրամաչափի 26 հատ կրակված պարկուճ, 4 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ: Ժամերի ընթացքում ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, նաև Երևան քաղաքի ու Լոռու մարզային վարչությունների ծառայողները պարզեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ Երևանի բնակիչ 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդու բնակիչներ Ալբերտ Բլբուլյան և Արմեն Կարադավիդով: Դեպքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, նրանց մեղադրանք առաջադրվեց ու հայտարարվեց հետախուզում՝ խափանման միջոցը կալանք: Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին, ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերեցին ու քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 60-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին: Վրաստանում հայտնաբերված ու Հայստան տեղափոխված Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի հանգամանքներն ու յուրաքանչյուրի դերակատարումը նախաքննությամբ պարզվում են:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am