«Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում». Նարինե Թուխիկյան

parliamentmonitoring.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ -Տիկին Թուխիկյան, հանրային դեմքերը, սոցցանցերը բուռն քննարկում են Հայաստանի օրհներգը փոխելու հարցը: Կա՞, Ձեր կարծիքով, դրա կարիքը: -Բայց արդյո՞ք այդ քննարկումները բուռն են: Սա նոր հարց չէ: Ժամանակին, եթե չեմ սխալվում, Սոս Սարգսյանն է օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը բարձրացրել: Զինանշանի առումով գիտականորեն մեկնաբանվել է, թե ինչու պետք է փոխվի այն: Մեր օրհներգը հրաշալի պատմություն ունի, շատ անուշիկ երգ է, բայց կապված լինելով առաջին հանրապետության հետ՝ արթնացնում է շատ նուրբ զգայական հույզեր՝ 100 տարի առաջ տեղի ունեցածի առումով: Անշուշտ, այսօր կանք, քանի որ 100 տարի առաջ եղել է Սարդարապատ, բայց հիմնը, իբրև խորհրդանիշ, որոշ կանոններ ունի: Պետք է լինի շատ ոգևորիչ, շատ մաժորային, շատ լավատեսական: Բառերը պարտադիր չեն, կան երկրներ, որոնց հիմնը միայն մեղեդի է: Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջիկը» արտակարգ բանաստեղծություն է, որը, մի քանի բառեր փոխելուց հետո, դարձավ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնը՝ շարունակելով առաջին հանրապետության ավանդույթը: Ավանդույթից հրաժարվելը դժվար է, բայց պետականության ամրության, ապագայի տեսլականի առումով գործող օրհներգում, իմ կարծիքով, ոգեղենությունը պակասում է: Կուզեի, որ ավելի խրոխտ լիներ մեր օրհներգը: Եթե երաժշտագետներին հարցնեք մինորային է, մինորայինը տրտմություն է, հուսահատություն, միայն արյուն և զոհ: 100 տարի առաջ այդպես էր, և, այո, «Իմ հայրենիքը» պատմություն ունի: Ընդհանրապես, խորհրդանիշները պետք է հայացք լինեն դեպի ապագան՝ ի՞նչ պետություն ենք, ո՞ւր ենք գնում, թե՞ ընկնում ենք պատմության գիրկը և տրտմում: Խորհրդանիշները միջոց են նաև դրսում ներկայանալու, և օտարը, չիմանալով պատմությունը, շատ բան կարող է իմանալ երաժշտության հնչյուններից: -Ի՞նչ կարծիք ունեք Խորհրդային Հայաստանի հիմնի մասին, որի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է: -Խաչատրյանը բացառիկ է: Նա գրել է Խորհրդային Հայաստանի համար, և շատերը դեմ են արտահայտվում այս հիմնին վերադառնալու տարբերակին հենց այդ պատճառով: «Խորհրդայինը» նեղում է նրանց, իսկ ես հակադարձում եմ՝ Խաչատրյանը գրել է օրհներգ իր հայրենիքի համար: Այդ ժամանակ նրա հայրենիքը Խորհրդային կայսրության մի մասն էր, բայց իր հայրենիքը Հայաստանն էր, իսկ փոքրիկ հայրենիքը՝ Նախիջևանը: Ամբողջապես հայկականության հիմքով գրված երաժշտություն է, միջնադարյան երաժշտական ավանդույթներով ստեղծված: Պաթետիկ է: Աշխարհը, ի վերջո, մեզ ճանաչում է հենց այս մարդով: -Ոմանց կարծիքով՝ օրհներգի փոփոխության հարցը օրակարգ բերելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փորձում է ուշադրության կենտրոնում հայտնվել: -Համաձայն չեմ: Չեմ կարծում, թե հարցը օրակարգ է բերվում մյուս հարցերը ստվերելու համար: Մեր գործունեությունը պետք է զուգահեռ լինի: Եթե պրպտեք համացանցը, կտեսնեք. ամռանը Խաչատրյանի հոբելյանական տարի էր, և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը այս հարցը դարձյալ վերհանեց, և նույնիսկ էլեկտրոնային քվեարկության էր դրվել: Սա նոր թեմա չէ: -Դուք, այսինքն, կողմնակից եք, որ օրհներգի երաժշտությունը լինի Արամ Խաչատրյանի՞նը: -Այո, ես կողմնակից եմ այդ տարբերակին: Խաչատրյանի անունն արդեն իսկ խորհրդանիշ է: Երբ լսում ես նրա երաժշտությունը, զգում ես, որ հայ ազգն ունեցել է խորը ողբերգություններ, բայց հաղթահարել է ու առաջ է սլանում: Առաջ գնալու, վեր ճախրելու գաղափարը պետք է լինի սիմվոլիկայի մեջ: Օրհներգը պետք է պոկի աթոռներից: Ես, օրինակ, «Մարսելյեզը» որ լսում եմ, ակամա ոտքի եմ կանգնում, ոգևորվում եմ: Իմ երկրինը չէ, բայց խրոխտ է, հին է և այսօր՝ ակտուալ: Երբ կեսգիշերին կամ ուրիշ առիթներով լսում եմ մեր օրհներգը, ոտքի չեմ կանգնում, բայց շատ կուզեի: Դա ինձ տրտմեցնում է, ես չեմ ուզում հաջորդ օր գնալ տրտմած: Այլ դեպքերում մեր հիմնի տակ ոտքի եմ կանգնում, որովհետև իրավունք չունեմ չկանգնելու: Ոտքի կանգնելը պետք է ներսից բխի, պետք է ուղղակի դուրս շպրտի խցանի պես, յուրաքնաչյուրիս պիտի թռցնի օդ: -Իսկ ո՞ր բանաստեղծությունը կարող է լինել օրհներգի տեքստը: -Ինձ համար՝ Թումանյանի «Հայրենիքիս հետ»-ը: Գրվել է 1915-ին: 1915-ին այս հանճարըլույս էր տեսել կամեթե նույնիսկ չէր էլ տեսելգիտերոր մենք պետք է դեպի լույսըգնանքոր գալու է հույսիլույսի ժամանակը, և ունենալու ենք հզոր հայրենիքՏեքստըերաժշտությանը հարմարեցնելու մասնագետը չեմբայց բովանդակությամբ այդպիսի հզորգործ կուզենայի:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am