Քոչարյանը քաղբանտարկյալ է, և ՄԻԵԴ-ի բողոքում ներառելու ենք այդ կետը.փաստաբան
«Բողոքարկելու ենք և հերթական բողոքն ենք ուղարկելու Եվրոպական դատարան :Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումները։ Այն գնահատում եմ բացասական։ Այս որոշումը քաղաքական բնույթի որոշում է։ Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»,- այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ « Քոչարյանի գործով գրավը անթույլատրելի է ճանաչվել:Դատական պրոցեսն ամբողջությամբ ընթանում էր հավասարության սկզբունքով, բայց որոշումը կայացվեց, որը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։ Պարտադիր բողոքարկելու ենք, և հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան և Վճռաբեկ դատարան։Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և ՄԻԵԴ-ի բողոքում ներառելու ենք այդ կետը », - նշեց փաստաբանը
