Փաշինյանը Օսիպյանի ձեռքով «փուռը» տվեց Ծռերին

ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր. նա գործով տուժողի կարգավիճակ ունի եւ այդ օրերին Ծռերը նրան պատանդ պահեցին մի քանի օր շարունակ: Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերի Օսիպյանն ասել է. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերներին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: Դատավորի ճշտող հարցին այսինքն՝ կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը դրական պատասխան է տվել։ Եւ ուրեմն, ՀՀ ոստիկանապետի ցուցմունքի հիման վրա ազատ արձակված տղաները նորից կհայտնվեն անազատության մեջ: Ոստիկանապետը պատմել է, թե մեկ շաբաթ ինչպիսի նվաստացուցիչ պայմաններում են իրեն պահել, ինչպես են պոկել իր ուսադիրները, սպառնացել «գյուլլել» իրեն, իհարկե, դատարանի դահլիճում իրենց անբռնազբոս վարքով կրկին փայլել են Սասնա ծռերի տղաներն ու իրենց համակիրները, դատի ընթացքում ցուցադրելով իրենց բեսպրեդել պահվածը, ավելին սպառնացել, որ նույնը կանին, եթե այսօր էլ այդ իրադարձությունները կրկնվեին: Անկասկած է, որ Վալերի Օսիպյանն անուղղակիորեն արտահայտում է իշխանության տեսակետը, որովհետև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի շուրջ հանդես էր եկել գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով՝ նախազգուշական կոչ ուղղելով խմբի տղաներին: Սակայն հարց է առաջանում, ինչու գործով անցնող տասը տղաներին պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելուց առաջ իշխանությունները, թեկուզ դատական չէին հարցրել Օսիպյանի կարծիքը: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի դատարանների վրա ազդեցություն չգործելու մասին ու հիմա արդարանա, թե ՊՊԾ գունդը գրավածներին ազատ է արձակել դատական իշխանությունը, դրան կհավատան միայն իր զոմբիները: Իրականություն այն է, որ հեղափոխությունից հետո հանրային պահանջ կար Սասնա ծռերին ազատ արձակելու հարցում, իսկ ընտրությունների գնացող Փաշինյանը չէր կարող դեմ գնալ այդ հանրույթին եւ կալանքի տակ պահեր տղաներին: Հիմա , երբ արդեն ամրագրվել է իր իշխանությունը , նա կարող է Օսիպյանի միջոցով լուծել այս տղաների հարցը: «Սասնա ծռերի» դատավարությունը, իրավականից զատ, ունի շեշտված քաղաքական համատեքստ։ Ոչ նոր եւ ոչ էլ հին Հայաստանում ահաբեկչությունը հանդուրժվել չի կարող։ Եւ ուրեմն ճամանակն է պտյանից հանված զենքը նորից տեղը դնելու: Հիշեցնենք, 2018-ին «Համաներման մասին» օրենք ընդունվեց, որտեղ սահմանված է առանձին դրույթ «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Մասնավորապես՝ օրենքում վերապահում է արված, եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումը ամբաստանյալների վրա չի տարածվում և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։ Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am