Արման Բաբաջանյանի խիստ դիտարկումը՝ կառավարության ծրագրի «Արտաքին քաղաքականությունը» բաժնի մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի արտաքին քաղաքականությանը նվիրված բաժինը կկոչեմ մեկ բառով՝ self-isolationist կամ «ինքնամեկուսացող»: «Հեղափոխված» Հայաստանին չեն ստիպում, չեն ճնշում, Հայաստանը բազմաթիվ հնարավորություններից ինքն է ընտրում մեկուսանալու ուղին։
Լեգիտիմության ահռելի պաշարը նույնիսկ թույլ չի տալիս մեր երկրի նոր իշխանությանը բացվել աշխարհին։
Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու և արժանապատիվ հիմքերի վրա դնելուն ոչ ոք դեմ չէ, բայց նոր Հայաստանը, առանց արտաքին քաղաքական նոր հնարավորությունների, նոր դաշնակիցների, գործընկերների ու բարեկամների, առանց արդի հարափոփոխ աշխարհակարգին համահունչ արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների ամրագրման չի կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և համայն հայության առջև կանգնած մարտահրավերներին»։
