Պորոշենկոն «գժվել» է. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է մեղավոր, որ ուկրաինացիներն աղքատ են. հայտնում է РИА Новости-ն: «Պյոտր Ալեքսեևիչը, երևում է, «գժվել» է, քանի որ սթափ լինելու դեպքում անգամ նման սուտ հնարավոր չէ ասել: Այս ամբողջ ժամանակ Պորոշենկոն անձամբ է ղեկավարել ռուս-ուկրաինական տնտեսական կապերի խզումը, ինչը հանգեցրել է տնտեսական և ֆինանսական հսկայական կորուստների»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
