Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների. մանրամասներ

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում: Ծրագրի կրթությանը վերաբերող հատվածում նշվում է. «Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորողների ճանաչողական, անձնային եւ միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության եւ սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ - բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության եւ հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչեւ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի. ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ. ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով. անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը. նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչ¬ները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը՝ խթա¬նելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական ու ստեղծագործական հմտու¬թյունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների եւ օտար լեզուների բովանդա¬կությունը, դասավանդման մոտեցումները: Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝ կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության եւ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին. նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության եւ ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել եւ ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։ Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության եւ թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը. - բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը. կրթական ծրագրերի բովանդակության եւ կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան. ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ. բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավո¬րությունների ընդլայնմանը. եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների եւ սկզբունքների իրականացմանը. բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները: Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու¬թյունը, տրա¬մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող եւ գիտական հետա¬զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին. Հայաստանում ապրելու եւ ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը եւ անվտանգությանն ամիջականորեն նպաստող. ստեղծել գիտական, գիտակրթական եւ գիտատեխնոլոգիական գերազանցու¬թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում. սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների ցանցերի ձեւավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների եւ ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ գիտական կազմակերպություններում. գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա¬վորման մեխանիզմներ. ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրեւ ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։ Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարեւոր է լինելու կրթական եւ գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական եւ գիտական ծառայությունների բովանդակության եւ ծրագրերի՝ շուկայի, հասարակության եւ պետության պահանջարկին համաժամանակեցումը:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am