Ինչ իրավիճակ է տիրում բուհերում. Արայիկ Հարությունյանը մանրամասնում է

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետին զեկուցեց, որ այս օրերին արդեն ավարտում է բուհերի խորհուրդների ձևավորումը: «Խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, այնտեղ ներգրավված քիչ պաշտոնյաների ներկայությունն էլ օրենքով է նախատեսված: Այն խնդիրը, որ մեր առջև դրել էինք, բուհերի ինքնավարության բարձրացումը և ակադեմիական ազատության մեծացումը, այդ խնդիրը լուծել ենք, եթե հետևեք խորհուրդների ղեկավարների ընտրության արդյունքներին, կտեսնեք, որ դրանք հասարակության մեջ հարգանք վայելող մարդիկ են, որ կարող են նոր որակի բերել բուհերը»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` պետք է արձանագրել, որ կառավարությունն այստեղ բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի: «Մեր խնդիրն իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ ներկայացնելն է»,- ասաց Փաշինյանը: