Լարված մթնոլորտ. Դատավորը ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացրեց: Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին: ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հացաքննության ժամանակ գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանի նկատմամբ։ Նիստի ընթացքում դատավորը մեղադրյալ Սմբատ Բարսեղյանին դատարանի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: «Սասնա Ծռերի» աջակիցները վրդովվեցին այս հանգամանքից, այնուհետև դատավորը հայտարարեց, որ նիստը շարունակվելու դռնփակ, քանի որ դահլիճում հավաքված քաղաքացիները խանգարում են նիստը և հնարավոր չի լինում ապահովել հասարակական կարգը:
